Մատչելի հղումներ

Քաբուլում հարձակման պատճառով զոհվել է ԱՄՆ-ի մի քաղաքացի


Աֆղանստանի զինուժը մարտեր է վարում զինյալների դեմ, Քաբուլ, 2011թ. սեպտմբերի 14 (արխիվային լուսանկար)
Աֆղանստանի զինուժը մարտեր է վարում զինյալների դեմ, Քաբուլ, 2011թ. սեպտմբերի 14 (արխիվային լուսանկար)

Քաբուլում երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների դեսպանատան շենքերից մեկում իրականացված հարձակման պատճառով զոհվել է ԱՄՆ-ի մեկ քաղաքացի, մեկ այլ քաղաքացի վնասվածքներ է ստացել:

ԱՄՆ-ի դեսպանության խոսնակ Գեյվին Սունդվալը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Աֆղանստանի մայրաքաղաքում կիրակի ուշ երեկոյան իրականացված հարձակումը կատարվել է ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցող Աֆղանստանի քաղաքացիներից մեկի կողմից: Սունդվալի համաձայն, հարձակումն իրականացրած անձը սպանվել է.

Հարձակման դրդապատճառների մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան, և հրաձգության համար որևէ կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Միացյալ Նահանգների դեսպանատան այն շենքը, որտեղ իրականացվել է հարձակումը, օգտագործվում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության կողմից:

ԱՄՆ-ի դեսպանատանն իրականացված այս հարձակումից ընդամենը երկու շաբաթ առաջ զինյալները համակարգված հարձակում էին իրականացրել Աֆղանստանի մայրաքաղաքում գտնվող կարևոր մի քանի թիրախների ուղղությամբ, որոնց թվում էր Միացյալ Նահանգների դեսպանությունւ և ՆԱՏՕ-ի շտաբը: Մոտ մեկ օր տևած հարձակման զոհ է գնացել ինքը մարդ:

XS
SM
MD
LG