Մատչելի հղումներ

Երկար տարիներ շարունակվող պատերազմը ծանր վնաս է հասցրել Աֆղանստանի բնությանը


Երկար տարիներ շարունակվող պատերազմը ծանր վնաս է հասցրել Աֆղանստանի բնությանը
Երկար տարիներ շարունակվող պատերազմը ծանր վնաս է հասցրել Աֆղանստանի բնությանը

Հնդկաստանում կայուն զարգացմանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտնել է, որ իր երկրում բազում տարիներ շարունակվող պատերազմը ծանր վնաս է հասցրել շրջակա միջավայրին:

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Նյու Դելիում` Քարզայը նշել է, թե 30 տարվա ընթացքում Աֆղանստանում վնաս է հասցվել «անտառներին, գետերին, հողին` այն ամենին, ինչից կախում ունի Աֆղանստանի ժողովուրդը»:

Շրջակա միջավայրի աղտոտվածության հետզհետե սրվող խնդիրը Քարզայը վերագրել է նաև սպառողականության զարգացող մշակույթին, որը սկսել է տարածվել` անցյալ մի քանի տարվա ընթացքում այս երկրին մեծածավալ նյութական օգնություն տրամադրելու և ներդրումների հետևանքով:

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը, ելույթ ունենալով նույն խորհրդաժողովի շրջանակներում, նշել է, որ բնապահպանական օրենսդրության հարկադիր կիրառումը յուրաքանչյուր պետության կառավարության պարտականությունն է:

XS
SM
MD
LG