Մատչելի հղումներ

Ռմբային հարձակում Աֆղանստանի Քանդահար քաղաքում



Ավտոմեքենայում տեղադրված ռումբ է պայթել Աֆղանստանի Քանդահար քաղաքի ոստիկանական գլխավոր կայանի մոտ, դառնալով 5 ոստիկանների մահվան պատճառ։ Հարձակման արդյունքում զոհվել է նաեւ երկու քաղաքացի։ Կան մեծ թվով վիրավորներ։

Կատարվածի պատասխանատվությունը մինչ այժմ որեւէ մեկն իր վրա չի վերցրել։

Պայթյունը տեղի ունեցավ ՝՝անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների սպանությունները դադարեցնելու՛՛ մասին ԱՄՆ-ի ռազմական հրամատարի կողմից Թալիբանին հղված կոչի հրապարակումից մեկ օր անց։
Գեներալ Ջոն Ալլենն այս հայտարարությամբ հանդես էր եկել ՄԱԿ-ի այն զեկույցի հրապարակումից հետո, ըստ որի Աֆղանստանում միայն 2Օ11 թվականին սպանվել է անմեղ 3Օ21 քաղաքացի։ Նույն զեկույցի համաձայն, արդեն 5-րդ անընդմեջ տարին է, որ աճում է քաղաքացիների շրջանում գրանցվող զոհերի թիվը։

Զեկույցում ասված է նաեւ, թե թալիբների կողմից սպանվել է 23ՕՕ քաղաքացի, ՆԱՏՕ-ի կամ Աֆղանստանի կառավարական ուժերի կողմից՝ 41Օ։ 8Օ տոկոսով աճել է մահապարտ ահաբեկիչների կողմից իրականացված հարձակումների արդյունքում գրանցված զոհերի թիվը։ 2Օ11 թվականին նման հարձակումներին զոհ է գնացել 45Օ մարդ։

XS
SM
MD
LG