՛՛Նյու Յորք Թայմզում՝՝ տպագրված հոդվածի համաձայն, Աֆղանստանում երկրաբանները հայտնաբերել են մոտ մեկ տրիլիոն դոլարի չգործածված հանքային նյութեր։
Թերթում երկուշաբթի օրը տպագրված հոդվածի համաձայն, երկաթի, կապարի, կոբալտի, ոսկու, իլիթիումի և նիոբիումի պաշարներով լի հանքերի հայտնաբերումը կարող է շրջադարձորեն փոխել Աֆղանստանի տնտեսությունն ու մեծ ազդեցություն ունենալ պատերազմի վրա։
ԱՄՆ- ի պաշտոնյաները նշում են, որ Աֆղանստանը կարող է դառնալ ՛՛աշխարհի կարեւորագույն արդյունահանող երկրներից մեկը՝՝։
Նյու Յորք Թայմզը մեջբերել է Պենտագոնի զեկույցը, որտեղ ասվել է, թե Աֆղանստանը կարող է վերածվել ՛՛Իլիթիումի Սաուդյան Արաբիայի՝՝, իլիթիումը՝ բջջային հեռախոսների եւ լափթոփ համակարգիչների մարտկոցների պատրաստման հիմնական հումքն է։ ԱՄՆ- ի Գեներալ Դեյվիդ Փեթրեուսը Նյու Յորք Թայմզին հայտնել է , որ այս երկրում կա մեծ ներուժ։