Ստամբուլի Գեզի այգին վերջին մի քանի օրվա ընթացքում զբաղեցնող ցուցարարները հայազգի սպանված լրագրող Հրանդ Դինքի անունով են անվանել այգու խորհրդանշանակ փողոցներից մեկը:
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Հրանտ Դինքի անունը կրող խորհրդանշանակ փողոցից բացի, Գեզի այգին զբաղեցնող հարյուրավոր ակտիվիստներ բացել են «Խաղաղության հրապարակը»: Այգու Հրանտ Դինքի անվան փողոցը կապում է այգում հռչակված Խաղաղության հրապարակը մանկական խաղահրապարակի հետ:
Արարողության ընթացքում ակտիվիստները ձեռքում պահել են «Մենք այստեղ ենք, եղբայր» կարգախոսով դրոշները: Այս կարգախոսն ընտրվեց, քանի որ այն հնչեցվել էր այս տարի Հրանտ Դինքի սպանության վեցերորդ տարելիցը նշանավորող հիշատակի արարողության ժամանակ: