Մատչելի հղումներ

Յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանում Վիրջինիա նահանգ` ամենամյա ձիարշավին ներկա գտնվելու նպատակով


Վիրջինիայի ոսկե գավաթը Վաշինգտոնի շրջանում ձիերի սիրահարների գարնանային ավանդույթներից է: Անցյալ շաբաթ Վիրջինիայի Փլեյնզ քաղաքում տեղի է ունեցել 84-րդ տարեկան ձիարշավը:

Վիրջինիայի ոսկե գավաթը ԱՄՆ-ի արգելքներով ձիարշավներից ամենահինն է, որը 1922թ. ի վեր տարեկան միջոցառում է դարձել: Յուրաքանչյուր տարի շուրջ 50 հազար մարդ է ներկա գտնվում այս միջոցառմանը:

Արգելքներով ձիարշավի երկրորդ մրցույթի հաղթող ճանաչվեց ժոկեյ Քարլ Ռաֆթերը:

“Կարծես` մոտ 19 դարբաս կար, և նույնքան էլ` ոլորաններ: Շատ ոգևորիչ է: Ճիշտ է, ջրի միջով անցնելը կարող է փորձություն դառնալ: Երիտասարդ ձիերը նախընտրում են շրջանցել ջրափոսերը, քանի որ չեն տեսնում, թե որքան խորն են դրանք: Մի խոսքով, մեծ քաջություն է պահանջվում ձիուց բարձր արագությամբ անցել ջրափոսերի միջով”, տպավորություններով կիսվել է նա:

Ռաֆթերը մանրամասնել է` ինչպես է հաղթել Սքուբ Սթիվին հեծնած. “Պետք է լավ բռնվես: Նա արագ է շարժվում, և եթե փորձեմ զսպել նրան, նա մեծ էներգիա կկորցնի: Դա փոխադարձ պայքար է, բայց այս պարագայում պետք է զիջել նրան”:

Տասներեքամյա Սալմո անունով ձին առաջին տեղն զբաղեցրեց ոսկե գավաթի գլխավոր մրցույթում` կրկին արժանանալով 2007թ. իր կրած տիտղոսին: Նրա բուծող Սարահ Քոլեթի խոսքերով` Սալմոն շատ բարձր է թռնում, ինչը դժվար է ղեկավարել, և որ նրան յուրահատուկ և շատ խիզախ ժոկեյ է անհրաժեշտ:

Մինչդեռ ժոկեյ Նեգյլը չեր սպասում, որ կհաղթի: “Բոլորն ասում են, թե ինչքան լավ վարեցի, բայց ես միայն ուղևորի դերում էի, նա 13-ամյա ձի է և գիտի, թե ինչ պետք է անի”, մրցույթից հետո նշել է նա:

XS
SM
MD
LG