Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը Եվրոպան հզորացնելու կոչ է արել` կանխելու Ռուսաստանի քայլերը


ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսն ասել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի պահվածքը հարցականի տակ է դնում Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ վարելու ԱՄՆ-ի փորձերը: Նա նաև կոչ է արել եվրոպական դաշնակիցներին վերակառուցել իրենց պաշտպանության մեխանիզմները` կանխելու Ռուսաստանի կողմից ցանկացած հնարավոր ագրեսիա: Ուրբաթ օրը Անգլիայի Վուդսթոք քաղաքում խոսելիս նա կոչ է արել "զգույշ" և "մտածված"պատասխան տալ Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժմանը:

Երբեմն խիստ գնահատականներ տալով` պաշտպանության քարտուղար Գեյթսը մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը, թվում է, վերադառնում է "ցարական սովորույթներին և ձգտումներին" և մեղադրել է Ռուսաստանին ժողովրդավարական փոքր պետություններին ճնշելու և սպառնալու մեջ: Սակայն միևնույն ժամանակ Ռոբերտ Գեյթսն ասել է, որ իր պատկերացմամբ Եվրոպայում ռազմական կարողականության ավելացման նպատակը "ռազմական բապումներից խուսափումն է, և որ համապատասխան գործողությունների դեպքում դա առավել դյուրին կլինի, քան Սառը պատերազմի տարիներին:

"Իրականում Ռուսաստանի քաղաքական որոշումները ծնունդ են առնում վշտից առաջացած` մերձավոր արտերկրում գերիշխելու, այլ ոչ` ողջ երկրագնդին տիրելու գաղափարական հիմքեր ունեցող ցանկությունից: Ռուսաստանի ներկայիս գործողությունները, չնայած դրանց կասկածահարույց բնույթին, չեն կարող Խորհրդային Միության իրականացրած էկզիստենցիալիստական և համընդհանուր սպառնալիքների շարքին դասվել":

Այս մասին Ռոբերտ Գեյթսը խոսել է ուրբաթ օրը` ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների դռնփակ նիստից հետո, որի հիմնական նպատակն է որոշել, թե ինչպիսին պետք է լինի դաշնության պատասխանը Ռուսաստանի կողմից Ռուսաստան ներծուժման և Աբխազիային և Հարավային Օսիայի անկախացմանը նպաստելու առնչությամբ: ԱՄՆ-ը բազմիցս հորդորել է դաշնակիչներին ընդլայնել պաշտպանության ծախսերը և կառուցել ժամանակակից և միասնական զինուժ, որը ենթակա է տեղակայման: Նա կարծում է, որ Ռուսաստանի վերջին գործողությունների արդյունքում ՆԱՏՕ-ի որոշ անդամներ կսկսեն համապատասխան քայլեր ձեռնարկել: "Եվրոպան և Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնեն վերակառուցել Վրաստանը, և գալիք շաբաթներին և ամիսներին որոշումներ կկայացնեն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին: Այդ որոշումները այլոց թվում կարող են ազդել Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում անդամակցության վրա," ասել է Գեյթսը:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա երեք շաբաթ անց Բուդապեշտում: ՆԱՏՕ-ի ղեկավարները խոսք են տվել Վրաստանին, որ կարող է միանալ դաշնությանը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել: Դրա համար անհրաժեշտ է Վրաստանին ներգրավել ՆԱՏՕ-ի ընդհանուր պաշտպանության շրջանակներում: Չնայած, որ ամենայն հավանականությամբ այդ գործընթացը Բուդապեշտում չի սկսվի, ԱՄՆ-ից պաշտպանության գծով ավագ պաշտոնյաներից մեկն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ սկիզբ դրվի մոդերնիզացման ծրագրերի իրականացմանը:

Ուրբաթ օրը Գեյթսն ասել է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը "պետք է զգույշ լինեն" պարտավորություններ ստանձնելու հարցում, բայց միևնույն ժամանակ պետք է "պատրաստակամորեն կատարեն ստանձնած պարտավորությունները": Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի 26 անդամներից միայն հինգն են բավարարում կազմակերպության պաշտպանության համար հատկացվելիք բյուջեի չափանիշը, այն է` տնտեսական արդյունքի երկու տոկոսը: Նա ասել է, որ Եվրոպայի երկրները չափազանց շատ են շարժվել "խաղաղեցման" ուղով, որն այժմ "կարող է խոչընդոտել իրական և հարատև խաղաղության հաստատումը", քանի որ "իրական կամ ընկալվող թուլությունը միշտ էլ գրավիչ է եղել առնականության և ագրեսիայի համար":

Գեյթսը կոչ է արել Եվրոպայի դաշնակիցներից արագ և հստակ քայլեր ձեռնարկել և գործադրել այնպիսի քաղաքական, տնտեսական և ռազմական քաղաքականություն, որը կթելադրի այլ տիրությունները ապագա քայլերը:

XS
SM
MD
LG