Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է յուրաքանչյուր պետության` ժողովրդավարության հասնելու ուղին ընտրելու, ինչպես նաև առանց հարևան պետությունների միջամտության պետական շահերի համար նպաստավոր քաղաքականություն մշակելու և իրականացնելու իրավունքը:
Ռուսաստանի կողմից Վրաստանի ներխուժումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը փորձ կատարեց շեղել միջազգային քննադատությունը`առաջ բերելով Ռուսաստանի համար “արտոնյալ շահերի տարածաշրջանի” գաղափարը, որը կներառի Ռուսաստանի հարևան պետությունները և այլ պետություններ:
Եվրոպայի և Եվրասիայի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան նշել է, որ ԱՄՆ-ը չի հավատում և չի ճանաչում “ազդեցության շրջանակի” գաղափարը. “
1989 թ. ի վեր ԱՄՆ-ը սատարել է կոմունիզմից հրաժարվող ցանկացած պետության` իր զարգացման ուղին ընտրելու իրավունքը, ինչպես նաև այդ պետությունների իրավունքը ընտրել, թե որ հաստատությունների հետ են ցանկանում առնչվել կամ միանալ, այդ թվում` ՆԱՏՕ-ն և Եվրոպական Միությունը” ասել է Բրազիան:
ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Ռուսաստանի երկու հարևան պետությունների` Լիտվայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներում վերահաստատել է, որ Ամերիկան չի դավաճանում այդ սկզբունքներին: Նախագահ Բուշը հանձն է առել աջակցել Լիտվային էներգետիկ անկախություն ձեռք բերել, իսկ Ուկրաինային` օգնել ՆԱՏՕ-ի անդամակցության գործում` չնայած Ռուսաստանի խիստ առարկություններին:
Ջորջ Բուշը նշել է, որ ժողովրդավարական պետությունները պետք է ի վիճակի լինեն ինքնուրույն ոտքի կանգնել` առանց վախենալու արտաքին ճնշումներից: