Մատչելի հղումներ

Կրոնի բազմազանությունը ԱՄՆ-ում


Կրոնի բազմազանությունը ԱՄՆ-ում
Կրոնի բազմազանությունը ԱՄՆ-ում

Ամերիկացիները մեծամասնությունը կրոնական մարդիկ են: Ամերիկացիների նախահայրերից շատերն Ամերիկա են եկել` իրենց երկրներում կրոնական հողի վրա հետապնդումից խուսափելու նկատառումով: Կրոնի ազատությունն ամրագրված է ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին փոփոխության մեջ: Վերջերս անցկացված հարցումներից մեկի համաձայն` ամերիկացիների իննսուն տոկոսը հավատում են Աստծո գոյությանը, իսկ յոթանասունութ տոկոսը կարծում են, որ աղոթքն իրենց առօրյայի կարևոր մաս է:

Պաշտոնամուտի իր ելույթում նախագահ Բարաք Օբաման նշել է, որ բոլոր դավանանքներին պատկանող մարդկանց ներկայությունը հարստանցում է ԱՄՆ-ը: «Մենք գիտենք, որ մեր բազմազան ժառանգույթունը մեր հարստությունն է, այլ ոչ` թուլությունը: Մենք քրիստոնյաներից, մահմեդականներից, հրեաներից, հինդուներից և ոչ հավատացյալներից կազմված ազգ ենք», մասնավորապես ասել է նա:

Այս բազմազանությունը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի ստեղծման իսկ օրվանից կրոնի ազատության երաշխավորման պայմաններում: Եվ ԱՄՆ-ը ձգտում է, որ գա այն օրը, երբ ամենուր մարդիկ ազատ կլինեն իրենց կրոնը դավանելու կամ որևէ հավատքի չպատկանելու հարցում` առանց վախենալու պետության կողմից հետապնդումից կամ խտրականությունից:

Նախագահ դառնալուց հետո առաջին արտասահմանյան իր շրջագայության ժամանակ նախագահ Օբաման կրկին անդրադարձավ այդ թեմային` ընդգծելով, բոլոր մարդկանց համար արդարություն և բարեկեցություն խթանելու նպատակով, բաժանարար գծերի միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը: Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթնում նա մասնավորապես ընդգծեց ԱՄՆ-ի պատրաստակամությունը միանալ աշխարհի մահմեդականներին` այդ նպատակին հասնելու համար:

«Մենք ձգտում ենք համագործակցության ընդհանուր եզրեր գտնել` փոխադարձ շահերի և փոխադարձ հարգանքի հիման վրա: Մենք ուշադիր կլինենք, որպեսզի շտկենք թյուրիմացությունները, և ընդհանուր հիմքեր գտնենք: Մենք հարգալից վերաբերմունք կցուցաբերենք` նույնիսկ անհամաձայնության դեպքում: Մենք կարտահայտենք մեր խորը հարգանքը իսլամի հանդեպ, որը դարեր ի վեր մեծ դեր է խաղացել աշխարհի` այդ թվում և իմ երկրի ձևավորման համար», նշել է նա:

«Մահմեդական կրոնը դավանող ամերիկացիները հարստացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ժառանգությունը: Բազմաթիվ ամերիկացիներ մահմեդական հարազատներ ունեն կամ ապրել են մեծամասամբ մահմեդական երկրում: Ես դա գիտեմ, քանի որ ինքս պատկանում նման մարդկանց թվին», հավելել է նա:

«Մեր ուշադրության կենտրոնում կլինի այն, ինչ մենք կարող ենք իրականացնել մահմեդական աշխարհի ժողովուրդների հետ համագործակցության միջոցով, որպեսզի կյանքի կոչենք մեր ընդհանուր հույսերը և ընդհանուր երազանքները: Եվ երբ մարդիկ հետ կնայեն ժամանակի ընթացքում, թող ասեն, որ Ամերիկան բարեկամության ձեռք է մեկնել բոլոր ժողովուրդներին», իր խոսքում նշել է նախագահ Օբաման:

XS
SM
MD
LG