Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա` ՆԱՍԱ-յին անհրաժեշտ է ձևափոխված օրակարգ


Նախագահ Օբամա` ՆԱՍԱ-յին անհրաժեշտ է ձևափոխված օրակարգ
Նախագահ Օբամա` ՆԱՍԱ-յին անհրաժեշտ է ձևափոխված օրակարգ

<!-- IMAGE -->

Ֆլորիդայում Քենեդիի անվան տիեզերքի ուսումնասիրության կենտրոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնեց, որ ակնկալում է իր կյանքի ընթացքում տեսնել Մարսի վրա ԱՄՆ առաքելությունը: Նա հաստատեց ՆԱՍԱ-յի հետ կապված իր տեսլականը:

Նախագահ Օբաման Քենեդիի կենտրոնում հիմնավորեց "Համաստեղություն" ծրագիրը փակելու հետ կապված իր որոշումը: Նա ընդգծեց, որ տիեզերքի ուսումանսիրության ավելի մեծ ծրագրեր կան:

"Մեր նպատակը նույն ուղով ընթանալը չէ, անհրաժեշտ է շարժվել դեպի ապագա: ՆԱՍԱ-յին մեծ ցատկ է հարկավոր, ձևափոխված օրակարգ",-ասաց նախագահը:

Նախագահը խոստացավ հաջորդող հինգ տարիների ընթացքում ՆԱՍԱ-յի բյուջեն հասցնել մինչև 6 միլիարդ դոլարի, որից 3 միլիարդը` մեծ ծանրության հրթիռների ուսումնասիրության համար:

Անդրադառնալով Ֆլորիդայում աշխատանքի կորստի խնդրին` նախագահը հայտարարեց նահանգում 40 միլիոն դոլարի պետական ներդրումների մասին: Նա ընդգծեց նաև տիեզերքում ԱՄՆ առաջնայնության նոր էջի մասին:

"Առաջին անգամ պատմության մեջ մենք սկսելու են աստղագնացներ ուղարկել դեպի աստերոիդ: Համոզված եմ, որ 2030թ. կեսերին կկարողանանք մարդ ուղարկել Մարսի ուղեծիր, անվտանգ վերադարձնել Երկիր, նաև իջնել Մարսի վրա: Ակնկալում եմ, որ դրա ականատեսը կլինեմ",- ասաց նախագահը:

Կոնգրեսը և տիեզերքի հանրությունը քննադատում են նախագահ Օբամայի քայլերը: Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նեյլ Արմսթրոնգի կարծիքով` "Համաստեղությունը" փակելը "ավերիչ" քայլ է և վտանգում է ԱՄՆ-ի` տիեզերքի ուսումնասիրության մեջ առաջատարի կարգավիճակը: Սակայն ըստ նախկին տիեզերագնաց` այժմ ՆԱՍԱ-յի ղեկավար Չարլզ Բոլդենի` նախագահը փորձում է գործակալությանն օգնել ` իրականացնելու երազները:

"Երազներն իրականացնելու համար հարկավոր է դրանք փորձարկել գործնականում, տեսնել սխալները, անհրաժեշտ է ձևափոխել և համոզվել, որ բոլոր մասնիկներն աշխատում են միասին, որպեսզի հնարավոր լինի ֆիզիկապես, հանդգնում եմ ասել` զգայապես և հոգեպես մեզ բարձրացնել դեպի աստղային փոշու տիեզերք, որն այդքան ցանկանում ենք բացահայտել":

Նախագահը հիշեցրեց 1969թ. Արմսթրոնգի լուսնի վրա իջնելը, և հորդորեց գործակալությանը չմոռանալ պատմական այդ առաքելությունը:

"Դա ամենամեծ ձեռքբերումն էր ՆԱՍԱ-յի, ամբողջ մարդկության պատմության մեջ: Հարցը կայանում է նրանում` դա սկիզբն էր, թե վերջը ինչ-որ բանի: Ես ընտրում եմ հավատալ` դա սկիզբն էր",-եզրափակեց նա:

Նախագահ Օբաման հավատացրեց, որ իրենից ավել ոչ ոք նվիրված չէ մարդուն տիեզերք ուղարկելու և տիեզերքը մարդու կողմից բացահայտելու գաղափարին: Սակայն նա հավելեց, որ դա պետք է անել խելամիտ եղանակով` հրաժարվելով անցյալի սխալներից:

XS
SM
MD
LG