Մատչելի հղումներ

Բնիկ ամերիկացիների գործած զամբյուղները մրցանակ են շահում


Ամերիկայում բնիկ ամերիկացիները զամբյուղներ գործել են դարեր շարունակ: Հնէաբանները հայտնաբերել են հազարավոր տարիների հնության զամբյուղներ: Դրանք օգտագործվում էին սնունդ և այլ իրեր պահելու համար, ինչպես նաև` ծեսերի ժամանակ: Սակայն ներկայումս պատրաստված զամբյուղներն ավելի շատ զարդ են: Արիզոնայի Տահանա Ահդամն ԱՄՆ-ի ամենամեծ տոհմն է: Նրանց գործած զամբյուղների բարձր գինը պայմանավորված է դրանց որակով:

Ռոզ Մարթինը ժառանգել է ընտանեկան ավանդույթը:

“Զամբյուղագործություն մայրս է ինձ սովորեցրել: Երբ ես տաս տարեկան էի, նա տվեց ինձ այդ շնորհը”,-պատմում է նա:

Տահանա Ահդամի պատրաստած զամբյուղները բնիկ ամերիկացիների պատրաստած զամբյուղներից լավագույնն են: Ամուր գործված զամբյուղներում առկա են տարածաշրջանի բնության գույները:

Իր գործած զամբյուղների համար Ռոզը մրցանակներ է շահել: Նրա զամբյուղների ոճը նույնն է, ինչ անապատում ապրած իր նախնիներինը:
Ռոզի զամբյուղներից մի քանիսն ունեն ավանդական, մյուսներն էլ` յուրահատուկ նախշեր:

“Ես թիթեռ եմ ավելացնում մի տեղ, քանի որ հավատացած եմ, որ կնոջ ցանկացած արարք գեղեցիկ է”,-ասում է նա:

Ռոզը սկզբում գործում է շրջանաձև հիմքը, ապա զամբյուղի կողմերը սկսում լցնել զանազան նախշերով:

Զամբյուղ գործելիս նա օգտագործում է սատանայի ճիրան կոչվող բույսը, որն առաջ շատ առատ էր այս բնակավայրում: Այժմ դրանք հազվադեպ են պատահում, և Ռոզը զամբյուղ գործելու համար ստիպված է իրենց տարածքից դուրս փնտրել արջի բույսը:

Տահանա Ահդամ տոհմի համար զամբյուղ գործելն ավելին է, քան արվեստը: Այդ բնակավայրում աշխատանք քիչ կա. դա գոյատևելու եղանակ է:

Ռոզն ակնկալում է իր գործած զամբյուղները վաճառել հարյուր դոլարից ավելի, իսկ ավելի մեծ զամբյուղները` հազար դոլարից ավել:

Ռոզի զամբյուղները վաճառվում են բնակավայրի մշակութային կենտրոնում,ուր աշխատում է նրա դուստր Քլովիան: Ըստ նրա`ավելի պահանջվող է Տղամարդը լաբիրինթոսի առջև ավանդական նախշը:

“Դա կյանքի ճանապարհն է: Կենտրոնից, երբ դեռ արգանդում ես, և աստիճանաբար` կյանքի ուղին, քո պայքարը, և այն, ինչի միջով անցնում ես կյանքի ընթացքում: Եվ վերջում հանդիպում ես արարչին”,-բացատրում է Քլովիան:

Ռոզի համար զամբյուղ գործելը Տահանա Ահդամի մշակույթը և ավանդույթները պահպանելն է: Նա հուսով է, որ Քլովիան և նրա մյուս վեց դուստրերը կշարունակեն իր ճանապարհը:

“Զամբյուղագործությունը կենդանի պահելով` հուսով եմ նրանք դա կփոխանցեն իմ թոռներին”,-ասաց Ռոզը:

XS
SM
MD
LG