Մատչելի հղումներ

Վաշինգտոնում գարնանամուտը նշվում է օդապարուկների ազգային փառատոնով


Վաշինգտոնում գարնանամուտը նշող ամենամյա ավանդույթներից է Օդապարուկների սմիթսոնյան փառատոնը: Չնայած ամպած և անձրևային եղանակին` Օդապարուկների 43-րդ ամենամյա սմիթսոնյան փառատոնն անցավ բարձր տրամադրության ոգով: Փառատոնին կարելի էր տեսնել ցանկացած ձևի և չափի օդապարուկներ:

Հատկապես երեխաները մեծ ոգևորվածությամբ են սպասում այս ամենամյա փառատոնին, որին մասնակցում են տարբեր տարիքի և հմտության օդապարուկ թռցնողներ:

Նրանցից ոմանք մրցում են 30 մրցանակներից մեկի համար: Իսկ ովանց էլ պարզապես երջանկացնում է այն փաստը, որ իրենց օդապարուկն օդ է բարձրանում, ինչն ադյքան էլ հեշտ չէ անձրևոտ և ոչ քամոտ եղանակին:

Սեփական հմտությունների շնորհիվ և փոքր-ինչ էլ բախտի բերումով որոշ մարդկանց հաջողվեց օգտվել երբեմն բարձրացող թեթև քամուց:

Չնայած փառատոնի թեմատիկ անվանմանը, այն է` “Ազատ ինչպես քամին”, նույնիսկ որոշ փորձառու օդապարուկ թռցնողներ չկարողացան հաղթահարել անշարժ օդի առաջացրած դժվարությունները:

Տեղացի մասնակիցներ Էնդի Բըրչֆիլդն ու Էնդրյու Ալբոստան իրենց օդապարուկները պատրաստելիս հաշվի էին առել տարածաշրջանի անկայուն քամիները: "Մենք մեծ ջանք ենք թափել, որպեսզի կարողանանք մոտավորապես տան պայմաններում թռչող օդապարուկներ պատրաստենք: Մենք օգտագործում ենք Orcon կոչվող չափազանց թեթև մի նյութ, որը երբեմն հաջողվում է ձեռք բերել ՆԱՍԱ-ից”:

Չնայած նրանք միասին էին պատրաստվել մրցույթին, Էնդին հաղթեց իր ամենամոտ ընկերոջը և հետաքրքրաշարժ հնարքների մրցույթում ստացավ առաջին մրցանակը:

Որպես թիմ նրանց հաջողվեն բավականին բարձր տեղ զբաղեցնել ռոկակու մրցույթում, որի ժամանակ մրցակիցները փորձում են հակառակորդների օդապարուկները երկնքից ցած մղել:

Միջոցառման կազմակերպիչներից Բրիջիթ Բլաշերն ամփոփեց փառատոնի մասնակիցների զգացմունքները: "Երբ երկինքն ամբողջությամբ լցվում է բազմապիսի օդապարուկների գեղեցիկ գույներով, դա հրաշալի երևույթ է, որին անտարբեր չես կարող լինել”, ասաց նա:

Նույնիսկ մռայլ օրվա պայմաններում գույնզգույն օդապարիկներն ապացուցեցին, որ Վաշինգտոնում գարուն է սկսվել:

XS
SM
MD
LG