Մատչելի հղումներ

Ուոլթ Դիսնեյի թանգարանը


Սան Ֆրանցիսկոյում Ուոլթ Դիսնեյի ընտանեկան թանգարանը տարբերվում է Դիսնեյի զվարճանքի այգիներից: Այս թանգարանի այցելուները կարող են ավելին իմանալ այն մարդու մասին, ով այդքան գերհերոսներ է ստեղծել:

Շատերի համար Ուոլթ Դիսնեյի անունը նույնանում է Միքի Մաուսի, Դոնալդ Դաքի, Պինոչիոյի, Սպիտակաթյուրի և յոթ թզուկների, ինչպես նաև զվարճանքի այգիների հետ:

Անցյալ տարվա վերջում Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջից ոչ շատ հեռու բացվեց Ուոլթ Դիսնեյի ընտանիքի թանգարանը:

"Թանգարանն իրականում մեկ մարդու` Ուոլթ Դիսնեյի մասին է, ով իր կյանքի ընթացքում 932 անգամ պարգևատրվել է մարդկությանն իր ծառայության և մասնագիտական հաջողությունների համար: Այստեղ ներկայացված է այդ պարգևներից 248-ը", պատմում է թանգարանի գործադիր տնօրեն Ռիչարդ Բենեֆիլդը:

Դրանցից 32-ը Օսկար է. Դիսնեյից ավել ոչ մեկն այդքան Օսկար չունի:

Դիսնեյը ծնվել է 1901թ. Չիկագոյիում, սակայն նկարելու այդ սիրահարը 20 տարեկանում տեղափոխվեց Հոլիվուդը:

Դիսնեյի համար բեկումնային էր փոքրիկ կրծողների մասին մուլտֆիլմը, որի հերոսների անունները կնոջ` Լիլիի հետ որոշել էին դեպի Հոլիվուդ ճանապարհին:

"Նյու Յորքից Հոլիվուդ ճակատագրական ճամփորդության ժամանակ Ուոլթը որոշեց հաջորդ մուլտֆիլմում մուկ ներկայացնել և կնոջը հարցրեց` արդյոք նրան դուր է գալիս "Միքի Մաուս" անունը: Այդպես, 1928թ. Նյու Յորքից դեպի Հոլիվուդ ճամփորդության ընթացքում ծնվեց Միքի Մաուսը",- պատմում է Բենեֆիլդը:

Սակայն Դիսնեյի թագավորությունում ամեն ինչ այդքան հարթ չէր:

1940թ. Դիսնեյը կորցրեց ծնողներին: Դրանից շատ չանցած` ԱՄՆ-ի աշխատավորական շարժման առաջին օրերին, Դիսնեյի ընկերությունում սկսվեց քայքայիչ գործադուլը, որի վնասներն այնքան մեծ էին, որ ընկերությունը ստիպված էր միառժամանակ դադարեցնել գործունեությունը:

Սակայն Դիսնեյը վերածնվեց և ստեղծեց այնպիսի դասական մուլտֆիլմեր, ինչպիսիք Փիթեր Փեն, Հարյուր և մեկ դալմաթիններ, Առյուծ արքան և այլն: Դիսնեյի գաղափարներից էր նաև ստեղծել զվարճանքի այգի, որտեղ կլինեին նրա բոլոր հերոսները: Եվ առաջինը Կալիֆորնիայում ստեղծվեց Դիսնեյի Լենդը:

"Այս հատվածում ցուցադրված է գնացքների նկատմամբ Դիսնեյի սերը, և թե ինչպես դա նրան ուղղորդեց դեպի Դիսնեյ Լենդ: Եվ իհարկե, Դիսնեյ Լենդում առաջին զվարճուղին ամբողջ այգով պտտվող գնացքն էր",-ասում է Բենեֆիլդը:

Դիսնեյի կախարդական աշխարհի ամենամեծ կորուստը 1966թ. թոքերի քաղցկեղի պատճառով 65-ամյա Դիսնեյի մահն էր: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ սգում էին այն մարդու մահը, ում արարումներն ուրախությամբ էր լցրել նրանց կյանքը:

XS
SM
MD
LG