Մատչելի հղումներ

Պայքարը համաշխարհային սովի դեմ


Պայքարը համաշխարհային սովի դեմ
Պայքարը համաշխարհային սովի դեմ

<!-- IMAGE -->

“Քրոնիկական սովը ներկայից լրջագույն խնդիրներից է”, ասել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: “Սովը պարզապես ֆիզիկական վիճակ չէ, այն խոչընդոտում է տնտեսական զարգացումը, այն վտանգում է համաշխարհային անվտանգությունը, առողջապահությունը և կրթական մակարդակը, այն ծուղակի մեջ է գցել միլիոնավոր մարդկանց, ովքեր օրուգիշեր աշխատում են, սակայն չեն կարողանում արտադրել իրենց և իրենց ընտանիքների կեսնաապահովման համար բավարար սնունդ”:

Համաշխարհային սովի դեմ պայքարում առաջատար դեր է ստանձնել եթովպիացի գիտնական Ջեբիսա Էջիտան: Հունիսի 11-ին պետքարտուղար Քլինթոնը հայտարարեց, որ 2009թ. Պարենի համաշխարհային մրցանակը կշնորհվի դոկտոր Էջիտային:

1986թ. ի վեր Պարենի համաշխարհային մրցանակի հիմնադրամը յուրաքանչյուր տարի այս մրցանակով հարգանքի տուրք է մատուցում այն անձանց, ովքեր էականորեն նպաստում են աշխարհի պարենի պաշարների բարելավմանը: Այս տարվա մրցանակակիրը ճանաչվել է երաշտին դիմակայուն սերմացուների մշակման և տեղական ֆերմերներին գյուղատնտեսական նոր մեթոդներ սովորեցնելու համար:

“Դոկտոր Էջիտան իր ուղին սկսել է Եթովպիայում մի հյուղակից` իր մոր կողքիվ, ով ջանք չի խնայել նրա կրթության համար”, նշել է պետքարտուղար Քլինթոնը: “Այժմ նա մեզ հիշեցնում է, որ ամբողջ մարդկությանը սնող գյուղատնտեսական համակարգի համար միակողմանի մոտեցումը բավարար չէ: Անընդհատ թարմացվող և համապարփակ մոտեցումներ են անհրաժեշտ”, շարունակել է նա:

Պետքարտուղարի խոսքերով` ԱՄՆ-ը ցանկանում է առաջատար դեր ստանձնել սովի դեմ համաշպարհային նոր մոտեցում մշակելու գործում: ԱՄՆ-ում մշակվել են աշխարհի գյուղական համայնքներում գյուղատնտեսության կայուն համակարգերի աջակցման յոթ սկզբունքներ են վերհանվել:

ԱՄՆ-ը կփորձի բարձրացնել գյուղատնտեսական արդյունավետությունը, համագործակցել մասնավոր սեկտորի հետ` սննդի մթերման և մշակման և գյուղական ճանապարհների և տրանսպորտի բարելավման նկատառումով, աջակցել բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված ջանքերին, հետազոտությունների և զարգացման ծրագրերի միջոցով ընդլայնել այս բնագավառում գիտելիքների ձեռքբերման և վերապատրաստման հնարավորությունները, ընդլայնել առևտրի ծավալները, աջակցել քաղաքականության և կառավարման մեխանիզմների բարեփոխումներին, ինչպես նաև անմիջականորեն աջակցել կանանց և ընտանիքներին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ըստ պետքարտուղար Քլինթոնի, “կայուն գյուղատնտեսական զարգացումը ոչ թե հավելյալ կողմնակի ծրագիր կլինի, այլև` արտաքին քաղաքականության հիմնական տարրերից մեկը կլինի”:

XS
SM
MD
LG