Մատչելի հղումներ

Փորձագետների կարծիքով նավթի գնի աճը ժամանակավոր բնույթ չի կրում


Համաշխարհային շուկայում նավթի գնի շարունակական աճի ազդեցությունը զգացվում է բոլոր ոլորտներում` տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն և արտադրություն: Ամերիկայի Միացյալ Նահանգներում որոշ քաղաքական գործիչներ մեղադրում են խոշոր նավթային ընկերություններին ստեղծված իրավիճակի համար, սակայն էներգետիկայի ոլորտի փորձագետներն ասում են, որ ժամանակն է, որ պետությունները գիտակցեն աճող պահանջարկի և սահմանափակ առաջարկի իրողությունը:

Նավթի պահանջարկի աճը մեծապես պայմանավորված է Չինաստանի, Հնդկաստանի և այլ զարգացող պետությունների տնտեսական աճով: Այս պետություններում նավթը ոչ միայն անհրաժեշտ է գործարանների և տրանսպորտի համար, այլ նաև ավտոմեքենաների համար, որոնց պահանջարկը հետզհետե աճում է միջին դասակարգի շրջանում:

Հյուսթոնի Ռայս համալսարանի Հանրային քաղաքականության Բեյքեր ինստիտուտի այս շաբաթ թողարկած հետազոտության համաձայն` նավթի պահանջարկը նաև աճում է Միացյալ Նահագներում, որտեղ արդեն իսկ սպառվում է աշխարհում տրանսպորտի համար օգտագործվող նավթի մեկ երրորդը և ներկրվում է սպառվող նավթամթերի կեսից ավելին:

Հետազոտության հեղինակներից մեկը` Քինիթ Մեդլոքն Ամերիկայի Ձայնին հայտնել է, որ ներկա պահանջարկի պայմաններում իրատեսական չէ խոսել ԱՄՆ-ի էներգետիկ անկախության մասին: “Մենք կախված ենք ներկվող նավթից, քանի որ այն ավելի էժան է: Եթե մենք փորձենք շատ կարճ ժամանակում ընդհանրապես նավթ չներկրել, վառելիքի գինը կտրուկ կաճի, ինչը բացառվում է սպառողի տեսանկյունից:”

ԱՄՆ-ում Էներգետիկայի քաղաքականության և տրանսպորտի վերաբերյալ զեկույցը, որի համահեղինակներն են Մեդլոքը և Էյմի Մայերս Զեֆին, կոչ է անում ջանքեր գործադրել սահմանափակելու պահանջարկը, ինչպես նաև խթանելու էներգիայի արտադրումը ոչ միայն նավթից, այլև այլ աղբյուրներից, ինպես օրինակ` քամուց, արևից և կենսական վառելիքից: Մեդլոքը վիճարկում է, որ աշխարհում նավթային ռեսուրսները սպառման շեմին են: Միևնույն ժամանակ նա պնդում է, որ նավթի արտադրման գնի աճը կխթանի էներգիայի այլընտրանքային աղբյուրներից օգտվելը: “Նավթը սահմանափակ ռեսուրս է, և ժամանակ կգա, երբ մենք այն չենք օգտագործի, սակայն ոչ այն պատճառով, որ այն սպառված կլինի, այլ` որ դրա արտադրումը չափազանց թանկ կլինի և այլ փոխարինողներ կլինենմ:”

Սակայն ինչպես Ռայս համալսարանի գիտնականները, այնպես էներգետիկայի բնագավառում այլ փորձագետներ կարծում են, որ նավթի պահանջարկի և առաջարկի միջև անհամապատասխանությունն էլ ավելի կմեծանա մինչև հնարավոր կլինի էներգիայի այլընտրանքային աղբյուրներից լիովին օգտվել: Որոշ վերլուծաբաններ ասում են, որ հաջորդ տասնամյակի ընթացքում նավթի մեկ բարելը կարող է արժենալ 150 և նույնիսկ 200 ԱՄՆ դոլար, ինչը կարող է հանգեցնել տնտեսական խորը ճգնաժամի:

Քաղաքանության վերլուծության ազգային կենտրոնի էներգետիկայի գծով վերլուծաբան Սթերլինգ Բըրնեթի կարծիքով, կարելի խուսափել նման զարգացումներից, եթե ԱՄՆ-ի կոնգրեսը նավթամշակման ընկերությունների տնօրեններին զանազան կոմիտեների առջև պատասխանատվության ենթարկելու փոխարեն թույլ տա նրանց մշակել սպառման չենթակա նավթի ռեզերվուարներ երկրի ներսում: “Երկար ժամանակ է` մենք հնարավորություն չենք ունեցել գործելու Արտիկայի ազգային արգելոցում, որտեղ ամենախիստ հաշվարկներով 16 միլիարդ բարել նավթ կա: Երկար ժամանակ է` մենք հնարավորություն չենք ունեցել նավթ հայթհայթել ԱՄՆ-ի ափամերձ տարածքներից, որտեղ ամենաքիչը 100 միլիարդ բարել նավթ կա: Միայն այս երկու հանքերի շնորհիվ մենք աշխարհում նավթի պաշարների առումով կզբաղեցնենք չորրորդ տեղը` ներկայիս 11րդ-ի փոխարեն:”

Բըրնեթը քննադատաբար է արտահայտվում այն քաղաքական գործիչների վերաբերյալ, ովքեր վառելիքի այլընտրանքային ռեսուրսների հիման վրա նոր էներգետիկ ապագա են խոստանում են: Նա նշում է, որ կենսական վառելիքի վրա չափազանց շեշտադրումը հանգեցրել է սննդամթերքի գների աճի` առանց էական ձեռքբերումների էներգիայի բնագավառում: Նա նշում է, որ այլընտրանքային վառելիքի աղբյուրները 2030թ. կբավարարեն ողջ պահանջարկի ինը տոկոսը: Սակայն նա նաև կանխատեսում է փոփոխություններ էներգետին տեխնոլոգիաների բնագավառում: “Ես չեմ կարծում, որ նավթը կամ գազը էներգիայի հիմնական աղբյուրն են լինելու գալիք հարյուր տարիների ընթացքում: Տեխնոլոգիաները կփոխվեն: Վառելիքի նոր աղբյուրներ կհայտնաբերվեն: Սակայն չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է հստակ ասել թե 2100թ. ինչ վառելիք ենք օգտագործելու:”

Այնուհանդերձ, Բըրնեթն ասում է, որ մինչև այդ տնտեսությունը հիմնված կլինի նավթի, գազի և նաև էլեկտրականության համար ածխի վրա: Էներգիայի պահանջարկը կշարունակի աճել: Նա նշում է, որ 2030թ. դրությամբ ԱՄՆ-ում պահանջարկը կաճի 19 տոկոսով, իսկ ողջ աշխարհում` 55 տոկոսով: Եթե առաջարկի կտրուկ աճ չլինի, գների համապատասխան աճ կգրանցվի:
XS
SM
MD
LG