Ամերիկացի կինոռեժիսոր Բրայան Սինգըլն իր «Պատերազմի երեխաները» նոր ֆիլմում պատմում է հյուսիսային Ուգանդայում նախկին երեխա զինվորների կյանքի վերականգնման մասին: Ֆիլմը պատմում է գրեթե ութսուն երեխաների մասին, ովքեր նախկինում պայքարել են Տիրոջ դիմադրության բանակ ապստամբների խմբում և այժմ գտնվում են վերականգնման կենտրոնում:
Քսան տարուց ավել դիմադրության բանակը պայքարում է հյուսիսային Ուգանդայում և Աֆրիկայի այլ մասերում: Ապստամբները հայտնի են իրենց դաժանությամբ և երեխաներ առևանգելով`զինվորներ դարձնելու կամ սեռական ստրկության նպատակով:
Չնայած Հյուսիսային Ուգանդայում Սինգըլն ունեցել է լիակատար ազատություն Ռեյչըլ Վերականգնման կենտրոնի երեխաների հետ շփվելու, նա անձամբ չի զրուցել նրանց հետ: Նյութի մեծ մասը խորհրդատվական քննարկումներից են:
“Ես չէի ցանկանում ընդհատել խորհրդատվությունը, միջամտել բուժման գործընթացին եւ անընդմեջ հարցերով ազդել նրանց զգայական աշխարհի վրա: Միայն վերջերս ստացա թարգմանությունները”,-պատմում է նա:
Ֆիլմը պատմում է նախկին երեխա զինվորների առողջացման մասին: Նրանք սովորում են նորից ապրել և աղոթում են ներման համար: Նրանք դեռ նոր խնդիրներ կունենան ընտանքիներին միանալիս:
Վաշինգտոնում ֆիլմի ցուցադրումից հետո Սինգըլը շփվեց լսարանի հետ: Մարդիկ տպավորված էին:
“Ինձ հետքրքրում էր ոչ միայն հանրության հետ հաշտեցումը, այլև երեխաների`իրենք իրենց հետ հաշտեցումը”,-ասաց հանդիսատեսներից մեկը:
Մեկ ուրիշն արտահայտվեց այսպես. “Ֆիլմն անդրադառնում է հակամարտության ոչ թե քաղաքական,այլ` մարդկային կողմին”:
Սինգըլը «Պատերազմի երեխաները» ցուցադրելու է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Ըստ նրա`ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն նախկին երեխա զինվորներին, այլև պատերազմի բոլոր զոհերին: