Մատչելի հղումներ

Գործողության մեջ է անվտանգության մեկ այլ ծրագիր - 2005-06-02


Մայիսի երեսունմեկին լրացավ ՚՚Զենքերի չտարածման անվտանգության նախաձեռնություն՚՚ կոչվող միջազգային պայմանագրի երկրորդ տարեդարձը։

2003 թվականի մայիսին նախագահ Ջորջ Բուշի կողմից հայտարարված ծրագիրն ԱՄՆ-ի եւ այլ երկրների ազգային օրենքների համակցություն է, նավահանգիստներում եւ ծովերում ապօրինի զենքեր փոխադրող նավերը ձերբակալելու մասին։

Ներկայումս ծրագրին անդամակցում են աշխարհի շուրջ 60 երկրներ։

՚՚Զենքերի չտարածման անվտանգության նախաձեռնություն՚՚ կոչվող ծրագրի երկրորդ տարեդարձը նշվեց ԱՄՆ-ի Արտաքին գործոց նախարարությունում։ Այս մասին Կոնդոլիզա Ռայսն ասաց.

՚՚Անցած երկու տարում մեր գործընկերների հետ զենքը տարածողների համար է՛լ ավելի դժվարացրել ու ծախսալից ենք դարձրել նրանց անարգ առեւտուրը՚՚։

Կոնդոլիզա Ռայսը վկայակոչեց անվտանգության ծրագրի գլխավոր հաջողություններից մեկը, 2003 թվականի հոկտեմբերին միջուկային բաղադրատարրեր Լիբիա փոխադրող բեռնանավերից մեկի ձերբակալությունը։ Դա թերեւս միջուկային իր զենքերի ծրագրից հրաժարվելու Լիբիայի որոշման պատճառներից մեկն էր։

Ծրագրի մասին նաեւ ելույթ ունեցավ ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջոն Նեգրոպոնտեն։ ՚՚Ծրագիրը պետք է մեծ խթան լինի բոլոր երկրների համար, որոնք մտահոգված են զանգվածային ոչնչացման զենքերի սպառնալիքից՚՚։

ՄԱԿ-ում անցած շաբաթ միջուկային զենքի չտարածման պայմանագիրը վերանայելու ժամանակ բուռն բանավեճ սկսվեց Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ջանքերի խնդրի շուրջ։

XS
SM
MD
LG