Մատչելի հղումներ

Կոֆի Աննանն առաջարկում է...  - 2005-03-22


ՄԱԿ-ն աշխարհի երկրների ղեկավարներին կոչ է անում որդեգրել կազմակերպության նոր փոփոխությունները։

՚՚Դրա նպատակը վստահանալն է, որ չքավորության դեմ պայքարելու հանձնառությունն իսկապես կիրագործվի արդյունավետորեն։ Դրա նպատակն Իրաքի պատերազմի հետեւանքով միջազգային համայնքի սպիները բուժելն ու ՄԱԿ-ի հեղինակությունը վերականգնելն է՚՚

Ավելի վաղ, ՄԱԿ-ի լիակազմ նիստի ժամանակ պարոն Աննանը խոսել է բարեփոխության անհրաժեշտության մասին։

՚՚Ես նաեւ կատարում եմ առաջարկություններ ՄԱԿ-ի Քարտուղարությունը բարեփոխելու համար, որը պետք է լինի ավելի ճկուն, թափանցիկ եւ պատասխանատու՚՚ ։

Գլխավոր Քարտուղարն առաջարկել է ստեղծել Մարդու իրավունքների խորհուրդ, որը կփոխարինի Ժնեւում հիմնված Մարդու իրավունքների հանձնաժողովին։ Հանձնաժողովը քննադատվում է, որ իր անդամ երկրներին թույլատրատրում է իրենց անդամությունն օգտագործել մարդու իրավունքների չարաշահումները դատապարտելուց միմյանց պաշտպանելու նպատակով։ Պարոն Աննանը նաեւ առաջարկել է Անվտանգության Խորհրդի տասնհինգ անդամանոց կազմն ընդլայնել առնվազն վեց նոր անդամով եւ իր առաջարկները քննարկել ամբողջական փաթեթով։

՚՚Գայթակղությունը ցանկից միայն հատկապես դուր եկած առաջարկությունն ընտրելն է։ Այս դեպքում նման մոտեցումն իրեն չի արդարացնի՚՚։

Գլխավոր Քարտուղարի այլ առաջարկությունների թվում է Ժողովրդավարական հիմնադրամի ստեղծումը, իրենց երկրներում ժողովրդավարություն հաստատող կամ ամրապնդող երկրներին օգնելու համար։ Նա նաեւ առաջարկել է, որպեսզի Անվտանգության Խորհուրդը կայացնի որոշումներ որը կորոշի ռազմական ուժ գործադրելու ժամանակը ու կսահմանի ահաբեկչությունը։

Զեկույցը ներկայացնելու Գլխավոր Քարտուղարի ժամանակի ընտրությունը կասկածի է ենթարկվում, քանի որ այն հրապարակվեց ՚՚նավթ պարենի դիմաց՚՚ ծրագրում Գլխավոր Քարտուղարի եւ նրա որդիներից մեկի աղմկահարույց ներգրավվածությունը քննող մի զեկույցի հրապարակվելուց մի քանի օր առաջ։ Սակայն Գլխավոր Քարտուղարն ասել է, թե աղմկահարույց գործում արդար է եւ որ իր զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի ընդհանուր ժողովից վեց ամիս առաջ։

XS
SM
MD
LG