Մատչելի հղումներ

Կին ղեկավար ունենալու հավանականության համազգային ամենաբարձր ցուցանիշը պատկանում է Դե Մոյն քաղաքին  - 2005-03-14


ԱՄՆ-ի Դե Մոյն քաղաքում 70 տոկոս է կազմում կին ղեկավար ունենալու հավանականությունը, որը համազգային ամենաբարձր ցուցանիշն է։

Բազմաթիվ աշխատող կանանց նման, նախկին նյու յորքցի Էնն Գրիմը գիտակցում էր, որ չափազանց շատ ժամանակ է անցկացնում աշխատատեղում, իր երեխաներից հեռու։

Սակայն Էննը հետաքրքիր առաջարկ ստացավ։

Էնն Գրիմը նշել է. "Ինձ զանգահարեցին Վելս Ֆարգո ընկերությունից եւ նկարագրեցին աշխատանքը։ Այն ինձ չափազանց դուր եկավ։ Վերջում ճշտեցի, որ աշխատատեղը գտնվում է ոչ թե Սան Ֆրանցիսկոյում, այլ Դե Մոյնում"։

Էննը բազմաթիվ այլ աշխատող մայրերի հետ տեղափոխվեց Դե Մոյն, ուր բոլոր ղեկավարների գրեթե երեք քառորդը կին է։ Էննը եւ Վաշինգտոնից Դե Մոյն տեղափոխված փաստաբան Նորա Էվերեթը քաղաքը բնութագրել են այսպես. "Սա մի վայր է, ուր կարող եք ամեն ինչ ունենալ։ Կարող եք դուրս վազել եւ տեսնել Ձեր երեխաներին խաղալիս կամ կարող եք նրանց տանել բժշկի։ Երեխաների վատ զգալու մասին դպրոցից հեռախոսազանգ ստանալու դեպքում կարող եք շտապ հասնել դպրոց"։

Աշխատող մայրերը տասը րոպեի ընթացքում կարող են հասնել քաղաքի գրեթե ցանկացած վայր։ Այովայի նահանգում ավանդական է, որ ամուսինն ու կինն աշխատեն կողք կողքի։ Այովայի մայրաքաղաք Դե Մոյնն ԱՄՆ-ի առաջին քաղաքն է, ուր Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին կանանց մարզում էին բանակի համար։ Դե Մոյնում հաստատված ընկերությունները բազմաթիվ արտոնություններ են տրամադրում կին աշխատողներին։

Դրեյքի համալսարանից պրոֆեսոր Դին Ռայթն հայտնել է. "Ամերիկայի գյուղական շրջաններում բնակչությունը նվազում է եւ դա կանխելու միակ ձեւն այլ շրջաններից մարդկանց բերելն է"։

Այլ նահանգներից եկած անձանց այստեղ պահելու համար անհրաժեշտ է նրանց համար որակյալ ժամանակ ապահովել աշխատատեղերում եւ ընտանիքներում։

XS
SM
MD
LG