Մատչելի հղումներ

Մայքլ Ջաքսընի դատավարության համար  ընտրվում են երդվյալ ատենակալներ։  - 2005-02-01


Ամերիկացի հանրահայտ երգիչ Մայքլ Ջաքսնի դատավարությունը թեւակոխում է վճռական փուլ։

Փոփ ժանրի երգիչ Մայքլ Ջաքսնը երեկ ժամանեց Կալիֆոռնիայի դատարաններից մեկը իր երկրպագուների ողջույնի բացականչությունների եւ քաջալերիչ խոսքերի ուղեկցությամբ։

Իրենց աջակցությունը ցույց տալու համար նրանք եկել էին այնպիսի հեռավոր երկրներից, ինչպես օրինակ Բելգիան է։ Սյուզի Մամփֆիլդը խոսում է Ջաքսնի աջակիցներից շատերի անունից։

՚՚Մայքըլ Ջաքսնն անմեղ է՚՚։

Պարոն Ջաքսնն արձագանքել է վերջերս երդվյալ ատենակալների խմբի կողմից մամուլին կատարված տեղեկությունների արտահոսքին, ուր նշվում է որ երգիչը սեռապես հալածել է երկու տղա երեխաների։

՚՚Տեղեկությունը գարշելի է ու կեղծ՚՚։

Պարոն Ջաքսնի դեմ մեղադրանք հարուցած տղայի ընտանիքն իր կողմից հայտարարել է, թե ՚՚չափազանց անարդարացի է՚՚ պարոն Ջաքսնին թույլատրելը, որպեսզի մեկնաբանի երկու անչափահաս տղաների հետ իր հարաբերությունը, մինչ նրանց արգելված է պատասխանելը։ Նրանք նաեւ ասել են, թե ՚՚ճշմարտությունն ի հայտ կգա դատավարության ժամանակ՚՚։

Փաստաբանները սկսել են երդվյալ ատենակալներ ընտրել 750 անձանցից, որը կարող է տեւել մի քանի ամիս։ Պարոն Ջաքսնը դիմակայում է սեռապես երեխաների հալածելու մեղադրանքներ։ Երգիչը հայտնում է, թե ՚՚լիովին անմեղ է՚՚։

Մայքլ Ջաքսնը հանրահայտ երգիչ էր մանուկ հասակում եւ իր եղբայրների հետ երգում էր մի երաժշտախմբում։ Նա փոփ ժանրի աստղ դարձավ ութսունական թվականներին եւ թողարկեց լավագույնս վաճառվող ալբոմներ։

Պարոն Ջաքսնն առաջին անգամ երեխայի սեռապես հալածելու մեջ մեղադրվեց 90-ականներին, սակայն դատական գործը կարճվեց կողմերի միջեւ կայացած համաձայնության հետեւանքով։

XS
SM
MD
LG