Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագրերը  - 2004-12-01


Իրանի միջուկային ծրագրերը սառեցնելու նպատակով ընթացող բանակցոււթյունների ղեկավարը հայտարարեց, որ Թեհրանը կհամաձայնի միայն ծրագրերի ժամանակավոր դադարեցմանը։

ՄԱԳԱՏԷ-ի որոշումը, հետեւում է Իրանի ուրանի հարստացման գործողություններից ժամանակավորապես հրաժարվելու մի համաձայնագրի, որը կայացավ երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջնորդությամբ։ Միացյալ Նահանգները կասկածում է, որ Իրանը միջուկային զենք արտադրելու գաղտնի ծրագիր ունի եւ այդ պատճառով պահանջում է, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն հարուցի այս հարցը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում։ Իսկ Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային գործունեությունը միայն էլեկտրականություն արտադրելու նպատակ ունի։

Իրանի միջուկային ծրագրերի ղեկավար՝ ՀԱՍԱՆ ՌՈԱՆԴԻՆ հերքեց ԱՄՆ-ի հայտարարությունը։ Լրագրողներին նա ասաց, որ Ւրանը ժամանակավորապես կդադարեցնի ուրանի հարստացման գործունեությունը, քանի դեռ բանակցում է եւրոպական երկրների հետ միջուկային նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

ՀԱՍԱՆ ՌՈԱՆԴԻ. "Հակառակ ԱՄՆ-ի հայտարարության, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես անցյալում, այնպես էլ հետագայում, երբեք չի հրաժարվի վառելանյութի արտադրությունից"։

Ներկայացված բանաձեւի հաստատումից հետո, ՄԱԳԱՏԷ-ի նախագահ ՄՈՀԱՄԵԴ ԷԼԲԱՐԱԴԵԻՆ ասաց, որ իր գործակալությունը մանրակրկիտ կհետազոտի Իրանի միջուկային ծրագրերը, միաժամանակ խրախուսելով Թեհրանին համագործակցելու։

ՄՈՀԱՄԵԴ ԷԼԲԱՐԱԴԵԻ. "Թափանցիկության ապահովումը Իրանի կողմից մեզ հնարավորություն կընձեռի վստահեցնելու միջազգային հանրությանը, որ Ւրանի միջուկային ծրագրերը հետապնդում են խաղաղ նպատակներ"։

Միացյալ Նահանգների Արտաքին Գործերի Նախարարության խոսնակը նշեց, որ Իրանի միջուկային գործունեության առկայությունը պահանջում է զգոնություն։ Սակայն ՌԻՉԱՐԴ ԲԱՈՒՉԵՐԸ նաեւ ասաց, որ գործակալության ղեկավարությունը այլընտրանք չի ունենա, եթե Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հետ լիակատար չհամագործակցի եւ այս խնդիրը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին։ Իրանի պաշտոնյաները համոզված են որ, ՄԱԳԱՏԷ-ի ընդունած բանաձեւը Միացյալ Նահանգների նկատմամբ Իրանի հաղթանակն է։

XS
SM
MD
LG