Մատչելի հղումներ

Ջորջ Բուշի հաղթանակը նախագահական ընտրություններում - 2004-11-05


Երեքշաբթի, Նոյեմբեր 2-ին ԱՄՆ-ի ընտրողները խորին համոզմունքով վերընտրեցին նախագահ Ջորջ Բուշին, որը կշարունակի իր ծառայությունները Սպիտակ տանը եւս չորս տարի։ Վերընտրվելու հաղթանակին նվիրված իր ելույթում նա ասաց, որ հպարտ է շարունակելու առաջնորդել Միացյալ Նահանգները։

Ջորջ Բուշ. ՛՛Միացյալ Նահանգները վերջապես կատարեց իր ընտրությունը եւ ես անչափ զգացված եմ ընտրողների կողմից ընձեռնված վստահությունից, որը ավելի է պարտավորեցնում լավագույն կերպով ծառայելու՛՛։

Երեքշաբթի օրը նախագահը արագ հաղթանակի հույս ուներ եւ անհանգստացած էր, որ նախագահի պաշտոնի համար առաջադրված իր մրցակիցը կշարունակի երկրի հետագա պառակտումը։ Նա սենատոր Քերրիի օգտին քվեարկած ընտրողներին դիմեց միավորվելու խնդրանքով հանուն երկրի։

Ջորջ Բուշ. ՛՛Պետության հզորացման գործընթացում ձեր օգնությունը ակնհայտ է եւ խոստանում եմ կատարել անհրաժեշտ ամեն ինչ, արդարացնելու ձեր վստահությունը։ Վստահ եմ, երկրորդ նստաշրջանը ինձ հնարավորություն կընձեռի պետությանը ավելի լավ ծառայելու։ Սա մեր հայրենիքն է եւ մեր Սահմանադրությունը, իսկ մեր ապագան միասնական է։ Եւ երբ բոլորս համատեղենք մեր աշխատանքը, Միացյալ Նահանգների հզորությունը սահման չի ունենա՛՛։

Չնայած մեկ ժամ առաջ սենատոր Քերրին հայտարարել էր, թե կցանկանար, որ իրադարձություններն այլ կերպ զարգանային, այդուհանդերձ համակերպվելով իր պարտությանը, նա շնորհավորեց նախագահ Բուշին վերընտրվելու կապակցությամբ։

Սենատոր Ջոն Քերրի. ՛՛Մենք խոսեցինք երկրում տիրող վտանգի առկայության, միավորվելու եւ միասնական գործելու անհրաժեշտության վերաբերյալ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում կսկսենք այս գործընթացը։ Հետագայում, իրավիճակը փոխելու համար համատեղ ջանքերով պետք է փորձենք մշակել ընդհանուր ծրագրեր, եւ այս հարցում անհրաժեշտ է ունենալ երկարաժամկետ միասնականություն։ Հուսով եմ, որ այս արժեքները հաշվի կառնվեն նախագահ Բուշի իր պաշտոնավարության տարիների ընթացքում։ Խոստանում եմ որ կօգնեմ քաղաքական տարանջատումը միավորելու գործընթացին։ Վստահ եմ որ սա դժվարին պահ է նաեւ իմ համախոհների համար, սակայն բոլորին կոչ եմ անում միավորվելու։ Այժմ ավելին քան երբեւիցե անհրաժեշտ է միասնություն Իրաքում եւ ահաբեկչության դեմ հայտարարված պատերազմում հաղթելու համար՛՛։

Չնայած ընտրական կանխագուշակության, որ դեմոկրատները կվիճարկեն Միջին արեւմտյան Օհայոյի նահանգի քվեարկության արդյունքները, չորեքշաբթի օրը նախագահության պաշտոնի երկու հավակնորդների համատեղ ելույթը արագացրեց 2004 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը։

XS
SM
MD
LG