Միացյալ Նահանգներում ստեղծվել է սրտի վիճակն արագորեն ախտորոշելու մի նոր սարք։
Սրտի կաթվածը մահացությունների գլխավոր պատճառներից մեկն է Միացյալ Նահանգներում, որից ամեն տարի տուժում է մեկ միլիոն մարդ։ Ամերիկյան սրտաբանական ընկերակցության համաձայն, խնդիրը մասամբ արագորեն չախտորոշելու մեջ է։ Սակայն բժշկական մի նոր սարք կփոխի այդ ամենը։
Սրտի կաթվածները, կամ այն ստանալու երկյուղն անցյալ տարի ավելի մեծ թվով ամերիկացիների է բերել բժշկական ստուգման, քան այլ պատճառ։ Ռոն Թալբենը նրանցից մեկն է։
Ռոն Թալբեն. ՛՛Ես երբեք այսքան վախեցած չեմ եղել։ Գնացինք շտապ օգնության հիվանդասենյակ, ուր բժշկական ստուգումներ արեցին։ Սպասեցի առնվազն մի քանի ժամ։ Պետք է ասեմ, որ վախեցա, կարծում էի արդեն մահանում եմ՛՛։
Վերջերս անցկացված հարցախույցներից մեկի համաձայն, բժիշկներին ստուգման արդյունքներն անհրաժեշտ են շատ ավելի վաղ, քան ստանում են։ Ամերիկյան սրտաբանական քոլեջի ու Ամերիկյան սրտաբանական ընկերակցության ուղեցույցում հրահանգվում է հիվանդի կացությունն ախտորոշել շտապ օգնության հիվանդասենյակ գալու 30 րոպեի ընթացքում։
Անցյալում հիվանդանոցների մեծամասնությունը հնարավորություն չուներ արագորեն ախտորոշելու եւ բուժելու սրտի ծանր կաթվածի ախտանշաններ ունեցող անձանց։ Դրա հետեւանքը կյանքի կորուստն է։ Սրտի ծանր կաթվածի դեպքում յուրաքանչյուր րոպեն թանկ արժէ։
Պարենի եւ Դեղորայքի գործակալությունը հաստատել է բժշկական մի նոր փորձ, որը որոշում է, թե հիվանդն արդյո՞ք սրտի կաթված կստանա հաջորդ տասը րոպեում։ Նոր սարքը, որը չափում է հիվանդի մարմնում ՚՚Թրոփոնին՚՚ նյութի քանակությունը, հիվանդանոցներում ներկայումս հնարավոր, արագ գործող բժշկական միակ սարքն է։
Հիվանդանոցում գործադրվող այս սարքը վերացնում է ախտորոշման համար նմուշները փորձակայան ուղարկելու անհրաժեշտությունը։ Սա հնարավորություն կընձեռի չափազանց արագորեն ախտորոշելու սրտի ծանր կաթվածը։
՚՚Թրոփոնին՚՚-ը խմորաններից եւ պրոտեիններից բաղկացած նուրբ նյութ է, որը մարմինն արտադրում է սրտի կաթվածից հետո։ Առանջին անգամ է, որ ՚՚Թրոփոնին՚՚-ի քանակությունը հնարավոր է չափել ձեռքի սարքով։ Այն պատրաստող ընկերության համաձայն, սարքն առաջինը հատկացվելու է հիվանդանոցներին։