Մատչելի հղումներ

Միգրենի գլխացավի տկարացնող ազդեցություններն ու դրա բուժման հնարավորությունները - 2004-06-25


Քսանութ միլիոն ամերիկացիներ տառապում են միգրենի գլխացավից, մի կացություն, որը բնութագրվում է սրտխառնուքով եւ լույսի ու ձայնի նկատմամբ զգայունությամբ ուղեկցվող տրոփող ցավով։

Մի նոր ուսումնասիրության համաձայն, կան բուժման այլընտրանքներ։ Բժիժկ Մըրլ Դայմոնդն այդ մասին ասում է.

՝՝Ուսումնասիրել ենք հիվանդների, որոնց դեպքում Էքսեդրին դեղն արդյունավետ չի եղել, ու նրանց տվել ենք Ռելփաքս դեղը։ Երկու ժամ անց այդ հիվանդների ութսունմեկ տոկոսի գլխացավը գրեթե անցել է, եւ կարողացել են անցնել կանոնավոր գործունեության՝՝։ Ուսումնասիրությամբ նաեւ պարզվել է, որ երկու ժամ անց հիվանդների հիսուն տոկոսի շրջանում գլխացավը վերացել է, իսկ չորս ժամ անց գլխացավն անցել է նրանց 75 տոկոսի շրջանում։

Բժշկական ուղեցույցների համաձայն, չափավորից խիստ միգրեն ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում ընդունել բժշկի կողմից դուրս գրված դեղեր։ Այս առումով Ռելփաքսը վերջերս արտադրված դեղերից մեկն է։

XS
SM
MD
LG