Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ 28.01.2004 - 2004-01-27


ԻՐԱՔՑԻՆԵՐԸ ՄԱՐՏՆՉՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հարաճունորեն մեծ թվով իրաքցիներ են տեղեկություններ մատակարարում ճամփեզրերին տեղադրված ականներով կատարվող ռմբահարումների եւ կասկածելի հարեւանների մասին։ Ահա այդպիսի դեպք կատարվեց հարավարեւելյան Բաղդադի շիաներով բնակելի ալ-Մոալեմին թաղամասում։

Վեց ամիս շարունակ երեք ընտանիքներ ապրում էին բոլորովին խաղաղ կերպով, մինչեւ որ հարեւանները Միացյալ Նահանգների գլխավորած դաշնադրային զինյալ ուժերին գաղտնորեն տեղեկացրեցին, որ այնտեղ ապրող արայք զբաղված են կասկածելի գործունեությամբ։ Երբ դաշնադրային զինյալ ուժերի զինվորները շուրջկալեցին այդ տունը, ներսում գտնվող տղամարդիկ սկսեցին նրանց դեմ բացել հրազենային կրակ։ Երբ կռիվն ավարտվեց, մեկ սիրիացի եւ երկու եմենցի արանց գտան մահացած։ Տան ներսում ամերիկացի զինվորները հայտնաբերեցին ինքնաձիգ զենքերի, նռնակների եւ պայթուցիկների մի պահեստ։

՚Դա ահաբեկիչներ պատսպարող տուն էր՚,-ասել է իրաքյան ոստիկանության կապիտան Ալի Դավուդը։ Հարեւան Ալմաս Զիա Յուսեֆը ԱՍՈՇԻԵՅԹԻԴ ՓՐԵՍ լրատվական գործակալությանն ասել է. ՚Եթե իմանայի ովքեր են ապրում այնտեղ, ինքս կտեղեկացնեի այդ մասին։ Սա ահաբեկչություն է։ Այս ամենն աղոտում է իմ երկրի նկարագիրը՚։

Իրաքում Միացյալ Նահանգների զինյալ ուժերի գործողությունների փոխտնօրեն, գեներալ Մարկ Կիմիթն ասում է, որ իրաքցիները կշտացել են արտասահմանցի ահաբեկիչներից ու բաասական վարչակարգի այլ մարդասպաններից. ՚Մենք բավական լավ հետախուզություն ունենք, եւ այդ գործողությունների մասնակցիցների թիվը հարաճունորեն մեծանում է տեղացի իրաքցիների հաշվին, որոնք ըմբռնում են, որ այս ահաբեկիչներն ու այս հանցագործները չեն գործում իրենք լավագույն շահերին ի նպաստ, ուստի կամավորապես մատակարարում են այդ տեղեկությունը։ Նրանք ցանկանում են, որ իրենց թաղամասերը դառնան ապահով՚։

Դաշնադրությունը շահում է իրաքյան ժողովրդի վստահությունն ու հարգանքը։ Բիլալ Իբրահիմն ուրախ է, որ դաշնադրությունը ներկա է իր երկրում եւ ցանկանում է վերացնել ահաբեկչությունը. ՚Մենք ազատագրվեցինք մի ճնշումից, որը տեւեց երեսունհինգ տարի,-ասել է նա։- Դաշնադրության դեմ որեւէ սրբազան պատերազմի կամ ընդդիմության կարիք չկա՚։

XS
SM
MD
LG