Մատչելի հղումներ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ - 2004-01-19


Վերականգնողական առողջապահությունը, սիրտ-անոթային հիվանդությունների կանխումը եւ մարդու օրգանների փոխպատվաստումն այս տարի լինելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր առաջնահերթությունները։ Կազմակերպությունը հայտնել է, թե աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի հղիացող 210 միլիոն կանանցից ութ միլիոնը տառապում են կյանքին սպառնացող բարդություններից։ Կազմակերպությունը նաեւ հայտնել է, թե մոտավորապես կես միլիոնից ավելի կանայք 2002 թվականին մահացել են հղիության հետ կապված բարդություններից, որոնց 99 տոկոսն ապրում էր զարգացող երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ընտանեկան եւ համայնքային առողջապահության ծրագրի ղեկավար Ջոյ Ֆամաֆին հայտնել է, թե չնայած մահացությունները կանխելու միջոցների առկայությանը, մահացությունները մայրերի շրջանում շարունակում են մեծ թիվ կազմել։ Այս մասին Ջոյ Ֆամաֆին հայտնել է հետեւյալը. ՚Հարցը վերաբերում է առողջապահության համակարգի ամրությանը, հատկապես զարգացող երկրներում, որպեսզի կարողանա կենսագործել այս միջամտությունները։ Մայրերի մահացությունները կանխելու միջոցներն ընթացքի մեջ դնելուց հետո անհրաժեշտ է դրանք պահպանել։ Դա է դժվարությունը՚,- ասում է Ջոյ Ֆամաֆին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ընտանեկան եւ համայնքային առողջապահության ծրագրի ղեկավարների խորհուրդը հայտնել է, թե մտահոգ է ոչ առողջարար սննդառեժիմի, ֆիզիկական անգործության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, շաքարախտի, քաղցկեղի եւ գիրության միջեւ առկա կապից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարական ծրագիրը շեշտում է, որ ավելի առողջարար սննդառեժիմն ու ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել կանխելու այդ հիվանդություններից շատերը։ Մարդու օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստումը հարաճունորեն վիճահարույց բնագավառ է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1991 թվականին հաստատեց բարոյական եւ անվտանգության մտահոգությունների վրա հիմնված օրգանների փոխպաստվաստման սկզբունքների ուղեցույց։ Սակայն այս հարցերով պատասխանատու Ալեքս Քափրոնը հայտնել է, թե մտահոգությունն ավելանում է կենդանի դոնորներից նրանց օրգանների հարաճունորեն ավելացող առուծախի պատճառով։ Նա նշել է. ՚Մտահոգությունն ավելանում է մարդկանց գաղտնի փոխադրման առնչությամբ ուր առկա է նշանակալից ապացույց, որ որոշ անձինք, որոնց համեմատաբար փոքր գումարներ են վճարում օրգաններ՝ հատկապես երիկամներ վաճառելու համար, այդ խնդրում կամավոր համաձայնություն չեն տվել՚,- ասում է Ալեքս Քափրոնը։

Դոկտոր Քափրոնը հայտնել է, թե ավելի խիստ կարգավորումներ պետք է հարկադրվեն կենդանիների օրգաններն ու հյուսվածքները մարդկանց փոխպատվաստելու գործում։ Նա հայտնել է, թե անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել վստահանալու համար, որպեսզի կենդանիների վարակահարուցիչ մանրէները չփոխանցվեն մարդկանց։

XS
SM
MD
LG