Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-12-19


Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը խմբագրական հոդված է, որն արտահայտում է Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

Իրաքի Ազգային Սիմֆոնիկ նվագախումբը վերջերս ելույթ ունեցավ Վաշինգտոնի Քենեդիի կենտրոնի համերգասրահներից մեկում։ Դա նվագախմբի առաջին ելույթն էր Իրաքից դուրս, վերջին 11 տարիների ընթացքում։ Համերգին ներկա էր նաեւ նախագահ Ջորջ Բուշը, որն այդ առթիվ հետեւյալն է ասել.

՝՝Շատ հետաքրքիր է, որ Իրաքի Սիմֆոնիկ նվագախումբը կազմված է շիա, սյունի եւ ազգությամբ հայ եւ քուրդ երաժիշտներից։ Նրանք աշխատում են մեկ նպատակի համար. հնչեցնել միացյալ, ներդաշնակ մեղեդիներ։ Եւ ահա դա՛ է այն Իրաքը, որն այժմ երեւան է գալիս։ Մի երկիր, ուր մարդիկ միասին կաշխատեն եւ կճանաչեն միմիանց իրավունքները՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Իրաքի սիմֆոնիկ նվագախումբը կազմվել է 1959 թվականին , սակայն 1962 թվականին այն կազմալուծվել էր Իրաքի մշակույթի նախարարի կողմից, որից հետո այն գաղտնաբար շարունակել էր երաժշտական փորձերը, մինչեւ 197Օ թվականը։ Հաջորդ տասնամյակի ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը Իրաքից դուրս համերգային մի քանի ելույթներ էր ունեցել եւ հյուրընկալել էր երաժիշտներ եւ խմբավարներ բազմաթիվ այլ երկրներից։ 1979 թվականից հետո, երբ Սադամ Հուսեյնը ստանձնեց Իրաքի իշխանությունը, նվագախումբը աղետալի փուլ թեւակոխեց, ասել է նվագախմբի խմբավար Ամին Էզատը։ Մշակույթի բոլոր ոլորտները անտեսվեցին։

Սադամի վարչակարգի վերացումից հետո, սիմֆոնիկ նվագախումբը վերակազմվեց եւ հունիսին այն համերգային ելույթ ունեցավ Բաղդադում։ Նվագախումբը իր կազմում ընդունեց նոր երաժիշտների եւ մի քանի այլ համերգային ելույթներով հանդես եկավ նաեւ հյուսիսային Իրաքում։ Իրաքի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի երաժշտությունը այս դժվարին ժամանակներում կենդանի պահելը վերահաստատում է այն իրողությունը, որ նվագախումբը վերապրել է Սադամ Հուսեյնին։

Չնայած կյանքի դժվար պայմաններին, ասել է նվագախմբի խմբավար Ամիր Էզատը, նվագախմբի անդամները հնարավորությունն ունեն աշխարհին ապացուցելու, որ իրաքցիք կարող են երաժշտությունից հաճոյք ստանալ եւ կարող են ելույթներ ունենալ, կատարելով թե՛ Իրաքյան եւ թե՛ դասական երաժշտական գործեր ։ Այդ առթիվ նա հետեւյալն է ասել.

՝՝Մեր նպատակն է ոչ միայն այստեղ գալ եւ ելույթ ունենալ, այլ նաեւ ներկայացնել երաժեշտությունը մեր մեկնաբանությամբ եւ մեր հասկացողությամբ։ Մենք ցանկանում ենք ծանոթանալ զանազան երաժիշտների եւ խմբավարների հետ, եւ նրանց վարժեցումների ձեւերի ու գործունեության հետ՝՝,- ասել է պրն Էզատը։

Իրաքում առաջադիմություն է կատարվում։ Անշուշտ, դեռ անելիքներ կան, սակայն այն փաստը որ Իրաքի սիմֆոնիկ նվագախումբն այստեղ է եւ ելույթ է ունենում ամերիկացիների համար, ինքնին ապացուցում է այդ առաջադիմությունը, ասել է նախագահ Բուշը։

Ամերիկայի Ձայնի խմբագրական հոդվածը արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

XS
SM
MD
LG