Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-11-17


Եվրասիայի բազմաթիվ երկրներում խոշտանգումները՝ ոստիկանության կողմից կամ բանտերում դեռեւս լուրջ խնդիր է։ Այդ հարցը քննարկվել է Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպությունը վերջերս կայացած ժողովում։ Ինչպես ԵԱՀԿ-ի Միացյալ նահանգների դեսպան Ստեֆան Մինիկիսն է ասել, ժամանակակից աշխարհում խոշտանգումները պետք է լինեն անցյալի երեւույթ։ Խոշտանգումների համար արդարացում գոյություն չունի եւ այն պետք է ամբողջովին վերացվի։

Զեկույցները շարունակվում են Թուրքմենստանում խոշտանգումների դեպքերի եւ բանտերում մահացությունների մասին։ Սափարմուրատ Նիյազովի վրա մեկ տարի առաջ տեղի ունեցած հարձակումից հետո, եղել են բազմաթիվ հավաստի հաղորդագրություններ այդ հարձակման մեջ կասկածվող մարդկանց, ներառյալ, Թուրքմենստանում ԵԱՀԿ-ի նախկին դեսպան Բաթիր Բերդիեվի խոշտանգումների մասին ։ Ուրիշներ մահացել են բանտարկության ընթացքում, ըստ երեւույթին թերասնման եւ անբավարար բժշկական խնամքի հետեւանքով։ Կառավարությունը խոչընդոտել է ԵԱՀԿ-ի եւ ուրիշների բոլոր ջանքերը հետաքննելու Թուրքմենստանում խոշտանգումների մասին եղած զեկույցները։

Ուզբեկստանի կառավարությունը ընդունել է, որ բանտերում եւ կալանավայրերում տեղի են ունենում լուրջ չարաշահումներ։ Ուզբեկստանի կառավարության որոշումը՝ հրավիրելու խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին եւ ծրագիրը՝ ընդունելու նրա հանձնարարությունները, առաջընթացի կարեւոր քայլեր են։ Սակայն դեռեւս շատ անելիքներ կան։ Ըստ հաղորդագրությունների Ուզբեկստանի բանտերում այս տարի մահացել են երկու, իսկ անցյալ տարի՝ չորս անձինք։ Յուրաքանչյուր մահ տեղի է ունեցել հավանական խոշտանգումների հետեւանքով ։ Այս բոլոր դեպքերը պետք է հետաքննվեն ամբողջությամբ եւ անկախ ձեւով։

Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում քրեական հետաքննությունների սովորական մաս է կազմում բանտարկյալներին ծեծի ենթարկելը դատավարությունից առաջ։ Հավաստի զեկույցներ կան նաեւ Չեչնիայում եւ Ռուսաստանի տարածքում տեղի ունեցող խոշտանգումների մասին։ Այս կառավարությունների պարտականությունն է հաշվետվություն պահանջել նման գործողությունների պատասխանատուներից։

Ինչպես նախագահ Ջորջ Բուշն է ասել ՝՝մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը քաղաքակիրթ հասարակության նշանաբանն է։

՛՛Հաջողակ հասարակությունները ազատությունը պաշտպանում են հետեւողական եւ անկողմնակալ օրենքի իշխանությամբ, եւ ոչ թե օրենքը ընտրողաբար կիրառում են քաղաքական ընդդիմադիրներին պատժելու համար՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Մարդու իրաքունքների վարքագիծը չբարելավվելու դեպքում, Եվրասիայի զարգացումն ու առաջընթացը մեծապես կտուժեն։

XS
SM
MD
LG