Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-10-24


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն ու Ֆիլիպինների նախագահ Գլորիա Արոյոն վերահաստատել են երկու երկրների պարտավորությունը՝ վերացնելու ահաբեկչությունն ու ամրապնդելու ժողովրդավարությունը։ ՝՝Մենք պետք է միանանք եւ ամուր կանգնենք ընդդեմ ահաբեկչական սպառնալիքների, որքան էլ որ դրանք լուրջ լինեն ՝՝,- ասել է նախագահ Արոյոն։ Իսկ նախագահ Բուշը ելույթ ունենալով Ֆիլիպինների Կոնգրեսի համատեղ մի նիստում նախազգուշացրել է քաղաքակրթությանը սպառնացող ամբողջատիրական վտանգի մասին։ ՝՝Իրենց նախորդած այլ ռազմաշունչների եւ ֆաշիստների նման ահաբեկիչներն ու նրանց դաշնակիցները փորձում են իշխել յուրաքանչյուր անձի մտքի եւ հոգու վրա։ Նրանք ջանում են քաոս եւ սարսափ տարածել հասարակության մեջ եւ լռեցնել ընդդիմությանը։ Նրանք փորձում են զանգվածային ոչնչացման զենքեր ձեռք բերել ատելություն ու ցեղասպանություն իրագործելու համար։ Ահաբեկիչները կշարունակեն մարդասպանությունների եւ ինքնասպանությունների իրենց առաքելությունները, եթե նրանց կասեցնող չլինի։ Ուստի մենք նրանց կկասեցնենք՛՛,- ասել է նախագահ Բուշը։

Նախագահ Բուշը դրվատել է նախագահ Արոյոյի ղեկավարությունը ահաբեկչության դեմ տարվող պատերազմում։ Ֆիլիպինները սերտորեն համագործակցել է տարածաշրջանի այլ պետությունների հետ, արդարադատության առջեւ կանգնեցնելու համար ահաբեկչական այնպիսի խմբերի ինչպիսիք են Ջեմայահ Իսլամիյահ խումբը։ Ֆիլիպինների իշխանությունները նաեւ անդրդվելի պայքար են մղել ոչնչացնելու համար Աբու Սայաֆ կոչվող մահմեդական անջատողական ահաբեկիչների խումբը, որն առեւանգել, սպանել եւ խոշտանգել է թե՛ ֆիլիպինցիներին եւ թե՛ արտասահմանցիներին։ ՝՝Իմ կառավարությունն ու ձեր կառավարությունը հետապնդում են ընդհանուր մի նպատակ։ Մենք Աբու Սայաֆին արդարադատության առջեւ կկանգնեցնենք՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Տարածաշրջանային անվտանգությանը զարկ տալու եւ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարելու գործում Ֆիլիպինններին օգնելու համար Միացյալ Նահանգները կշարունակի իր աջակցությունը Ֆիլիպինների ռազմական կարողությունների արդիականացմանը, տրամադրելով նաեւ վերապատրաստումների հավելյալ ծրագրեր եւ սարքավորումներ ֆիլիպինների ոստիկանությանը ։

Միացյալ Նահանգներն ու Ֆիլիպինները միացած են իրենց համոզմունքներով։ Ինչպես նախագահ Բուշն է ասել,-՝՝Մենք կարեւորում ենք ազատ ձեռնարկատիրության գաղափարը, որը կարգավորված է մարդկային կարեկցության զգացմունքներով։ Մենք կարեւորում ենք կրոնական դավանանքի նշանակությունը, կրոնական ազատության պաշտպանության ներքո։ Մենք կարեւորում են օրենքի իշխանությունը, որը հաստատվել է ժողովրդի կամքով։ Եւ մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը դա կառավարման միակ ձեւն է, որը վայելուչ է մարդկային արժանապատվությանը։

XS
SM
MD
LG