Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-10-09


Նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե Իրաքի ժողովուրդը մի նոր կարեւոր քայլ է կատարել ժողովրդավարական Իրաք կառուցելու համար։ ՛՛75Օ Իրաքցի քաղաքացիներ ավարտել են իրենց զինվորական վարժությունները եւ դարձել են իրաքյան նոր բանակի առաջին գումարտակը։ Տասնամյակներ շարունակ Իրաքի բանակը ծառայել է մի բռնակալի շահերին։ Այսօր, մի նոր բանակ ծառայում է Իրաքի ժողովրդին։ Եւ այս պահից նվազ քան մեկ տարի հետո Իրաքը կունենա 4Օ.ՕՕՕ անդամանոց զինյալ ուժ, վերապատրաստված եւ նվիրված իրենց հայրենակիցներին պաշտպանելու գործին՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Նոր գումարտակի անդամ զինվորները միանում են 8Օ.ՕՕՕ այլ իրաքցիների, ովքեր ծառայում են որպես ոստիկաններ, սահմանապահներ, քաղաքացիական պաշտպանության եւ անվտանգության ուժեր։ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակից ուժերը օգնում են վերապատրաստելու եւ զինելու Իրաքի նոր զինվորականությանն ու ոստիկանական ուժերին։ Նախագահ Բուշն ասում է, թե Իրաքի ժողովուրդը արդեն իսկ բարելավումների ականատես է լինում։ ՝՝Երեք տասնամյակ շարունակ Իրաքի ոստիկանությունը սարսափազդու բռնատիրության պաշտպաններն են եղել։ Այժմ Իրաքի նոր ոստիկանությունը ուժի մեջ է դնում նորաստեղծ ժողովրդավարության արդար օրենքները։ Մենք հարձակողական դիրքերում ենք ընդդեմ Սադդամին հավատարիմ հուսահատ ուժերի, ովքեր ընդդիմանում են Իրաքի առաջադիմությանը։ Իրանքը կձերբազատվի նրանցից, երբ Իրաքը ազատ երկիր դառնա մեր աջակցությամբ ՝՝,- ասել է նախագահ Բուշը։

Իրաքի ոստիկանությունը աշխատում է դաշնակից ուժերի հետ ահաբեկիչներին եւ բիրտ հանցագործներին ձերբակալելու ուղղությամբ։ Դատական մի համակարգ է հաստատվում Իրաքում, որն ազդեցիկ արդարադատությամբ կպաշտպանի Իրաքի ժողովրդի նորաստեղծ քաղաքացիական ազատությունները։ Իրաքի ժողովրդին այս հարցում օգնելու եւ նրանց անվտանգության կարիքները բավարարելու համար Միացյալ Նահանգները կտրամադրի մոտ 5 միլիառդ դոլար։ Նախագահ Բուշն ասել է, թե անվտանգությունը խիստ անհրաժեշտ է Իրաքի հետագա զարգացման համար։ ՝՝Ընդլայնված անվտանգությունը էականորեն կարեւոր է Իրաքի ապագայի համար։ Ապահով մի Իրաք, կպաշտպանի երկրի դպրոցներն ու հիվանդանոցները, որոնք այժմ բացվում են եւ ճանապարհները, որոնք այժմ կառուցվում են, եւ ջրուղիներն ու էլեկտրական հոսանքի հարմարությունները, որոնք մենք այժմ նորոգում ենք՝՝, -ասել է նախագահ Բուշը։

Բռնատիրությունից դեպի ինքնակառավարման անցումը բարդ եւ դժվար գործընթաց է, սակայն Իրաքի ժողովուրդը կարողանում է իրագործել այն։ Նախագահ Բուշն ասել է, թե Միացյալ Նահանգները, իր հերթին, կպահպանի իր խոստումը Իրաքի կառավարությունը Իրաքի ժողովրդին վերադարձնելու առնչությամբ։

XS
SM
MD
LG