Մատչելի հղումներ

ՈՒԹՆՅԱԿԻ ԽՄԲԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ - 2003-06-01


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը կատարել է արդյունաբերապես զարգացած աշխարհի յոթ խոշորագույն երկրների եւ Ռուսաստանի մասնակցությամբ կայացող ութնյակի խմբի վեհաժողովի բացումը։ Այսօրվա հանդիպումն ի մի է բերել Իրաքի խնդրի վերաբերյալ ի հայտ եկած դառն բանավեճի երկու կողմերի ղեկավարներին։ Պարոն Շիրակը Շվեյցարիայի սահմանի մոտակայքում գտնվող էվիան քաղաքում աշխատանքային նախաճաշի է հրավիրել նախագահ Բուշին եւ ութնյակի խմբի մնացյալ ղեկավարներին։ Իրաքյան պատերազմը Միացյալ Նահանգների կողմից գլխավորվելու դեմ պարոն Շիրակի ղեկավարած միջազգային ընդդիմությունից ի վեր, դա Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահների առաջին հանդիպումն է։ Պարոնայք Բուշն ու Շիրակը միմյանց ձեռք են թոթվել, Միացյալ Նահանգների նախագահի վեհաժողով ժամանելուն պես։ Ութնյակի խմբի ղեկավարները ծրագրել են իրենց եռօրյա հանդիպման ժամանակ քննարկել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, տնտեսապես նոր զարգացող երկրներում ՁԻԱՀ-ը եւ միջազգային տնտեսությունը։ Պարոն Բուշը Էվիան է ժամանել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելուց հետո։ Երկու ղեկավարները վերահաստատել են իրենց երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները եւ փոխանակել են իրենց միջուկային զինանոցները շեշտակիորեն կրճատելու պայմանագրի հաստատման վերաբերյալ համաձայնագրեր։ Նախագահ Բուշը Էվիանից մեկնելու է ավելի վաղ եւ արաբ, իսրայելյան եւ պաղեստինյան ղեկավարների հետ խաղաղության բանակցություններ վարելու համար մեկնելու է Մերձավոր Արեւելք։ Ակնկալվում է, որ Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներ կմիանան Էվիանում կայանալիք որոշ բանակցությունների։ [AP, REUTERS]

XS
SM
MD
LG