Մատչելի հղումներ

Նյու Յորքի 99-ամյա վարսավիրը


Շատերն են շարունակում աշխատել թոշակի տարիքում, սակայն Նյու Յորք նահանգի Ուայլս Գեյթ քաղաքում Անտոնիո Մանչինելին գերազանցել է բոլորին: Նա իր գործով զբաղվում է այնքան երկար, որ նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում:

Սովորական առևտրի կենտրոնի սովորական վարսավիրանոցում կհանդիպենք մի ոչ սովորական մարդու` Անտոնիո Մանչինելիին: Համաձայն Գինեսի ռեկորդներ գրքի` նա 99-ամյա ամենատարեց վարսավիրն է, ով իր գործով զբաղվում է դեռ 12 տարեկանից:

Որն է նրա գաղտնիքը. նա ասում է, որ չծխելը, չխմելը, շատ չուտելը և հաճախորդների հետ անվերջ զրույցները:

“Երկար տարիներ աշխատել եմ և երբեք չեմ մտածել թոշակի անցնելու մասին: Ես շարունակելու եմ աշխատել մինչև վերջ”,-ասում է 99-ամյա վարսավիրը:

Մանչինելին սկսել է աշխատել 1920-ականներին: Այն ժամանակ 25 ցենտ արժեր կտրվածքը, որի համար հիմա 12 դոլար է գանձում: Սակայն վարսահարդարների գործը սահմանափակ չէր: Վարսավիրանոցներում կապույտ և սպիտակ գծերով ձողերը վկայում են այն ժամանակի մասին, երբ շատ վարսավիրները վիրաբուժական առաջադրանքներ էին կատարում: Դրանով զբաղվել է նաև Մանչինելին:

“Ես տզրուկներ էի օգտագործում: Մարդիկ այստեղ էին գալիս արյան բարձր ճնշմամբ: Ես տզրուկ էի դնում նրանց վրա, որ քաշեն որոշ քանակի արյուն, որից հետո մարդիկ իրենց լավ էին զգում”,-պատմում է նա:

Մանչինելին պատմում է նաև, որ տաքացրած գնդասեղով վառում էր գորտնուկներ և զբաղվում էր ցավազրկման հնագույն արվեստներով: Ներկայումս միայն մազերի կտրվածք է անում, և ըստ հաճախորդների` դրանք լավագույնն են:

Մանչինելիի կենսախնդության աղբյուրը նրա հաճախորդներն են:

“Մի օր մեկն այցելեց և ասաց` Էնթընի, դու ինձ չես հիշում, դու իմ մազերն էիր կտրում, երբ ես երեխա էի”,-ուրախությամբ պատմում է Մանչինելին:

Մանչինելիի հաճախորդներից շատերն այսօր չկան: Նա ասում է, որ քառասուն տարի շարունակ աշխատել է շաբաթական 7 օր, և այսօր էլ կարող է սպասարկել օրական 25 հաճախորդի:

XS
SM
MD
LG