Մատչելի հղումներ

Տիմոշենկոյի դեմ քրեական գործը վերաբացվեց


<!-- IMAGE -->

Ուկրաինայի դատախազները վերաբացել են դեռևս 2004-ին երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործը, ըստ որի նա ենթադրաբար կաշառք էր առաջարկել Ուկրաինայի գերագույն դատարանի անդամներին:

Երկրի գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարության համաձայն, Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն տեղյակ է պահվել 2005-ին կարճված քրեական գործի վերաբացման վերաբերյալ և հրավիրվել է դատախազություն մայիսի 17-ին:

Դատախազությունը պնդում է, որ Տիմոշենկոյի վարչապետության շրջանում կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում առնվազն 290 միլիոն դոլար է չարաշահվել երկրի պետական բյուջեից:

Ուկրաինայի նոր իշխանությունների համոզմամբ այս միջոցները ծախսվել են Յուլիա Տիմոշենկոյի նախընտրական արշավի ընթացքում: Մեղադրանք, որ Ուկրաինայի ներկայիս ընդդիմության առաջնորդը հերքում է:

XS
SM
MD
LG