Մատչելի հղումներ

Այս տարի Աֆղանստանի ռազմական վերահսկողությունը կհանձնվի այս երկրի կառավարությանը


<!-- IMAGE -->

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Էստոնիայի մայրաքաղաքում անցկացրած հանդիպման ժամանակ համաձայնվեցին այս տարվա ընթացքում Աֆղանստանի ռազմական վերահսկողությունը հանձնել այդ երկրի կառավարությանը։


Ուրբաթ օրը Տալլիննում անցկացրած բանակցությունների ընթացքում, որին մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը, նրանք հաստատեցին այն պայմանները, որոնք անհրաժեշտ են իշխանությունը փոխանցելու համար։


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց, թե 2Օ1Օ թվականի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակներից մեկն Աֆղանստանի կառավարությանը լիակատար ինքնիշխանությունից օգտվելու հնարավորություն տալն է։

Սակայն մինչ այն ուժի մեջ մտնելը, Աֆղանստանի կառավարության հետ հստակեցվելու են ՆԱՏՕ-ի ռազմավարության մանրամասնությունները։

Ռասմուսենի խոսքերով, դաշնակից ուժերն Աֆղանստանի զորքերին նախ կհանձնեն ավելի անվտագ ու կայուն տարածքները։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ը այս պահին ունի 8Օ հազար թվակազմով ուժեր, որոնք ներկայացնում են 4Օ երկիր։


XS
SM
MD
LG