Մատչելի հղումներ

Գաղտնի առաքելությամբ ամերիկյան տիեզերանավը՝ երկրի ուղեծրում


<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի օդային ուժերը, գաղտնի առաքելությամբ, առանց օդաչուի կառավարվող տիեզերանավ են արձակել տիեզերք։

X-37B մակնիշի տիեզերանավը հինգշաբթի օրը երեկոյան տիեզերք է դուրս բերվել հրթիռին կցված։ Այն արտաքինով նման է ամերիկյան շաթըլ տիպի տիեզերանավերին, սակայն ունի նրանցից փոքր ծավալներ։

Օդային ուժերը տեղեկացնում են, որ դրա նպատակը տիեզերքում իրականացվող փորձերին օժանդակելն է, սակայն թռիչքի մասին որեւէ այլ մանրամասնություն չեն հաղորդում։ Չի ասվում նաեւ, թե ինչ փորձարկումների մասին է խոսքը եւ թե ինչով է այն բեռնված։

Օդային ուժերի գնդապետ Անդրե Լովեթի խոսքերով, այս առաքելությունը կօգնի, որ ապագայում ամերիկյան ռազմաօդանավերն ունենան իրենց համար անհրաժեշտ բոլոր կարողությունները։

Այս տիեզերանավը երկրի ուղեծրում կարող է մնալ մինչեւ 9 ամիս, սակայն օդային ուժերը ոչինչ չեն հայտնում այն մասին, թե որքան է այն մնալու տիեզերքում։
X-37B տիեզերանավի վայրէջքն իրականացվում է երկրից կառավարվող համակարգով։ Վայրէջքը նախատեսված է իրականացնել Կալիֆորնիայի օդային ուժերի մի հենակետում։

XS
SM
MD
LG