<!-- IMAGE -->
Հարավային Կորեայի նախագահ Լի Միունգ-բակը խոստացել է պարզել անցյալ ամիս մի ռազմանավի խորտակման պատճառները։
Հեռուստատեսությամբ ունեցած իր ելույթում պրն. Լին խոստացել է բացահայտել ռազմանավի խորտակման բոլոր մանրամասնությունները եւ թույլ չտալ, որ նման դեպք երբեւէ կրկնվի ապագայում։
Հարավային Կորեայի ղեկավարը առանձին առանձին նշել է բոլոր 46 զոհվածների անունները։ Ռազմանավը խորտակվել էր ուժեղ պայթյունի հետեւանքով։
Անցյալում ռազմածովային ուժերի երեք բախումներ են տեղի ունեցել այդ նույն վայրում, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ։ Փխենյանը հերքել է ծովային տարածքում ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմանները։
Հյուսիսային Կորեան հերքել է, թե առնչված է ռազմանավի խորտակման գործողություններին։