Մատչելի հղումներ

Ռուսաստանը կսառեցնի օտարների կողմից ռուս երեխաների որդեգրումը


<!-- IMAGE -->

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը պիտի սառեցնի ամերիկյան ընտանիքների կողմից ռուսաստանցի երեխաների բոլոր որդեգրումները։ Նման խիստ հայտարարության պատճառը ամերիկացի մի ընտանիքի կողմից նախապես որդեգրված տղային առանց մեծահասակի ուղեկցության, հետ՝ Ռուսաստան ուղարկելու փաստն է։


Լավրովն ասել է, թե որեւէ որդեգրում թույլ չի տրվելու այնքան ժամանակ, քանի դեռ տարբեր երկրների հետ չեն կնքվել նման դեպքերից խույս տալու նպատակով համապատասխան պայմանագրեր։
Ռուսաստանի իշխանությունները հայտնում են, որ 8 տարեկան Արտյոմ Սավելեւին հետ են ուղարկել մի գրությամբ, թե Ռուսաստանը պետք է հետ վերցնի նրան։
Գրության մեջ ասված է նաեւ, թե տղան շատ չար է եւ ունի հոգեբանական խնդիրներ։

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բեըրլին ասել է, թե ինքը ցնցված է կատարվածով։

Տղային ամերիկացիները որդեգրել էին 2ՕՕ9 թվականին Պրիմորիեի մարզից։ Դեռեւս տեղեկություններ չկան այն մասին, տղան ԱՄՆ-ի քաղաքացի է, թե՝ ոչ։


XS
SM
MD
LG