Մատչելի հղումներ

Կրկին հեղափոխությո՞ւն


Ղրղզստանի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել ցուցարարների և ոստիկական ուժերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում:

Ականատեսների խոսքերով, ոստիկանությունը սկզբում արցունքաբեր գազ է կիրառել և ապա կրակ բացել Բիշքեքի կենտրոնում բողոքի ցույցի ելած քաղաքացիների վրա, ինչի արդյունքում, ըստ նախնական տվյալների առնվազն 17 մարդ է զոհվել: Ըստ չհաստատված տարածվող լուրերի, զոհվածների թիվը կարող է հասնել մինչև 50-ի:

Երկրի առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության համաձայն, 180 քաղաքացիներ հիվանդանոցներ են տեղափոխվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

Ապրիլի 7-ին Ղրղզստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցի ելած մարդիկ պահանջում են երկրի նախագահ Քուրմանբեկ Բաքիևի հրաժարականը: Լարվածությունը հասել է նրան, որ ցուցարարները փորձել են զրահապատ մեքենայով ներխուժել կառավարության շենքի տարածք:

Ղրղզստանի հյուսիսային Թալաս քաղաքում ցուցարարները հարձակվել են երկրի ներքին գործերի նախարար Մոլդոմուս Քոնգանթիևի վրա:

Երկրի մեկ այլ` Նարին քաղաքում, մոտ 1000 հոգուց բաղկացած ցուցարարների խումբը գրավել է նահանգային իշխանությունների շենքը` նահանգապետից պահանջելով հրաժարական տալ:

XS
SM
MD
LG