Ապրիլի 5-ին ԱՄՆ-ի Վեսթ Վիրջինիա նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած վթարից հետո, 4 հանքափորների գտնել դեռևս չի հաջողվում: Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն, ածխահանքի աշխատակիցներից 25-ը զոհվել էին:
Վեսթ Վիջինիայի նահանգապետ Ջո Մանչինի խոսքերով, փրկարարներն այժմ անում են իրենցից կախված ամեն բան, կորած համարվող հանքափորներին գտնելու ուղղությամբ:
Նրանք այժմ 330 մետր խորությամբ 3 նոր անցքեր են փորել, 6 մետր լայնությամբ հորից հանքագործներին դուրս բերելու նպատակով:
Փրկարարների արդեն եռօրյա աշխատանքների հիմնական խոչնդոտներից է մեթան գազի և քիմիական ածխածնի առկայությունը, ինչպես նաև հանքափորում վթարի արդյունքում զոհված 14 անձանց դիակների դուրս բերումը: