Մատչելի հղումներ

Ռուսաստանի եւ Լեհաստանի վարչապետերը հիշում են Կատինի զոհերին


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպում է իր լեհ պաշտոնակից՝ Դոնալդ Թասկի հետ հանդիսավոր մի արարողության ժամանակ, որով նշվում է Երկրորդ Աշխարհամարտից առաջ խորհրդային ուժերի կողմից լեհ բանտարկյալների սպանությունների 70-րդ տարելիցը։

Պրն. Պուտինը Ռուսաստանի առաջին ղեկավարն է, որն այցելում է Կատինի սպանությունների վայրը, Ռուսաստանի արեւմտյան շրջանում։ Նա հայտարարել է, թե հուսով է, որ իր այցելությամբ շրջադարձ կկատարվի լեհ-ռուսական հարաբերություններում։

Պարոնայք Պուտինն ու Թասկը շուտով կառուցվելիք ռուս ուղղափառ նոր եկեղեցու անկյունաքարը կտեղադրեն Սմոլենսկի մոտ գտնվող վայրում եւ հարգանքի տուրք կմատուցեն Կատինում թաղված զոհերի հիշատակին։

Ավելի քան 22,000 լեհերի սպանությունները Կատինի անտառում, 1940 թականին, դեռ թարմ են Լեհաստանի հիշողության մեջ, մասամբ, որովհետեւ ազատ քննարկումները այդ նյութի շուրջ Լեհաստանում արգելված են եղել 40 տարի տեւած եւ 1989 թվականին ավարտված խորհրդային իշխանության տարիներին։

XS
SM
MD
LG