Մատչելի հղումներ

Նոր հարձակում Ինգուշեթիայում


Ինգուշեթիայում ոստիկանության բաժանմունքի վրա տեղի ունեցած հարձակման արդյունքում 2 ոստիկան զոհվել, ևս 3-ը վիրավորվել են:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Ինգուշեթիայի Քարաբուլաք քաղաքում:

Պայթյունից քիչ անց մեկ այլ հարձակում է տեղի ունեցել, ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ կայանված ավտոմեքենա պայթեցնելու միջոցով:

Վերջին 10 օրերի ընթացքում Մոսկվայում և Հյուսիսային Կովկասի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների արդյունքում 50 մարդ է զոհվել: 100-ից ավելի քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Մոսկվայի հարձակումների պատասխանատվությունը ստանձնած, ազգությամբ չեչեն Դոկու Ումարովը հայտարարել է, որ նմանատիպ հարձակումները շարունակական են լինելու Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

XS
SM
MD
LG