Մատչելի հղումներ

Չինաստանի նախագահը կմասնակցի միջուկյաին վեհաժողովին


Չինաստանի նախագահ Հու Չյինտաոն այս ամիս Միացյալ Նահանգներ կմեկնի միջուկային անվտանգության հարցերով կարեւոր մի վեհաժողովի մասնակցելու համար։ Վերջերս Չինաստանը ակնարկել է, թե ցանկանում է շարունակել Իրանի միջուկային խնդիրների շուրջ միջազգային խորհրդակցությունները։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Քին Գանգը Պեկինում լրագրողներին հայտնել է, թե Չինաստանը, որին հիմնականում մտահոգում է միջուկային ահաբեկչության սպառնալիքը, աջակցում է այդ խնդրի դեմ միջազգային համագործակցությունը ծավալելու ջանքերին։

Խոսնակը չի անդրադարձել Իրանի դեմ պատժամիջոցների ջանքերին աջակցելու Չինաստանի պատրաստակամության մասին արված հաղորդագրություններին։

Միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանագնաց Սաիդ Ջալիլին այժմ Պեկին է այցելել Չինաստանի ղեկավարների հետ հանդիպելու համար։

XS
SM
MD
LG