Իրաքի հյուսիսային քրդական տարածքներում երեքշաբթի օրը նշում էին Հալաբջա քաղաքի դեմ իրականացված քիմիական հարձակման 22-րդ տարելիցը։
Արարողության մասնակիցները հինգ րոպե լռությամբ հարգեցին այդ օրը Իրաքի բռնակալ Սադամ Հուսեյնի բանակային ուժերի կողմից կիրառված քիմիական թունավոր գազին զոհ գնացած 5ՕՕՕ քրդերի հիշատակը։
1988 թվականին իրականացված այս հարձակումը Հուսեյնի հակաքրդական ՝՝Անֆալ՛՛ կոչվող արշավի ամենաանփառունակ ջարդերից մեկն էր։
Իրաքի քրդերն այսօր երկրի ներկա կառավարությունից պահանջում են փոխհատուցում, այդ թվում՝ հարձակումից հետո այդ գազի պատճառով տարբեր հիվանդություններով տառապող հազարավոր անձանց օգնելու համար։
Երեքշաբթի օրը Իրաքի Քրդստանի տարածքային կառավարությունը հրապարակել է մի հայտարարություն, ըստ որի այս տարելիցը նաեւ ՝՝վերքերը բուժելու, այս տխուր էջը փակելու ու ապագային նայելու խորհրդանիշ է՛՛։
Հունվար ամսին Իրաքի կառավարությունը կախաղան հանեց Սադամ Հուսեյնի զարմիկ Հասան ալ-Մաջիդին, նույն Քիմիական Ալիին, որը մեղադրվում էր 1988 թվականին քիմիական այս հարձակումը կազմակերպելու ու մարդկության դեմ իրականացված այլ հանցագործությունների մեջ։