Ամերիկյան բանակի գեներալ Դեյվիդ Փեթրիուսը Ղրղզստանում հանդիպում է ունեցել այս երկրի նախագահ Քուրմանբեկ Բաքիեւի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին եւ Աֆղանստանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։
Հանդիպման ժամանակ, որի մասին մանրամասնություններ չեն հաղորդվում, Փեթրիուսը շնորհակալություն է հայտնել Բաքիեւին՝ Աֆղանստանում ամերիկյան ուժերին աջակցելու համար։ Բաքիեւն իր հերթին ասել է, թե միջինասիական երկրների անվտանգության բոլոր սպառնալիքները գալիս են Աֆղանստանից։
ԱՄՆ-ը այս շաբաթ էր հայտարարել, թե Ղրղզստանում անվտանգության ուժերի համար հիմնելու է ահաբեկչությունների դեմ մարզումների կենտրոն։ Կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։
Ե՛ւ Ռուսաստանը ե՛ւ ԱՄՆ-ը Ղրղզստանում ունեն ռազմական հենակետեր։
Բիշքեկում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքել է այստեղ ամերիկյան երկրորդ ռազահենակետը կառուցելու ծրագրերի մասին տարածված լուրերը։