Մարտի 8-ին Հյուսիսային Կորեայի բանակը նոր սպառնալիքներ է առաջադրել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների կողմից անցկացվող ամենամյա համատեղ զորավարժությունների պատճառով:
Բանակի հրամանատարության կողմից հրապարակված հայտարարությունում մասնավորապես ասվում է, թե Հյուսիսային Կորեայի բանակը պատրաստ է “պայթեցնել” ագրեսորներին:
Հայտարարությունը հաջորդում է 1 օր առաջ հրապարակված մեկ այլ ձևակերպմանը, ըստ որի Հյուսիսային Կորեան սպառնացել էր անհրաժեշտության դեպքում գործի դնել երկրի միջուկային կարողությունները:
Պաշտոնական Փխենյանը շարունակաբար հայտարարում է, թե նմանատիպ զորավարժությունները հարձակում են նախապատրաստում Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի կողմից:
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ուժերի հրամանատարի խոսքերով, շուրջ 18.000 ամերիկյան և 20.000 հարավկորեական ուժերի համատեղ զորավարժությունները բացառապես պաշտպանական նպատակներ են հետապնդում: