Մատչելի հղումներ

Խորհրդարանական ընտրությունները Տաջիկստանում


Տաջիկստանի ընտրությունների պատասխանատու պաշտոնյաները հայտնել են,որ ընտրությունների նախնական արդյունքերի համաձայն նախագահ Էմոմալի Ռախմոնի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում ձայների 70 տոկոսի մեծամասնությամբ, մինչդեռ միջազգային դիտորդները հավաստում են,որ ընրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը տեղեկացրել է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ,այդ թվում նաեւ կեղծ քվեաթերթիկներ արկղերի մեջ լցնելու դեպքեր։ Տաջիկստանում անցկացված որեւէ ընտրւոթյուն երբեւէ ազատ եւ արդար չի գնահատվել արեւմտյան դիտորդների կողմից։ Եվրոպայի անվտանգություն եւ համագործակցություն կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է,որ այս ընտրությունները մեծապես թուլացնում են ժողովրդավարական գործնթացները երկրում։ Ըստ նախնական տվյալների Իսլամական ընդդիմադիր Վերածնունդ,ինչպես նաեւ կոմունիստական կուսակցությունները,որոք դիմել են վերահաշվարկի արձանագրված խախտումների պատճառով,յուրաքանչյուրը հավաքել են ձայների 7 տոկոսը։ Ընտրությունների պատասխանատու անձինք դեռեւվս չեն հայտնել, թե քանի տեղ են զբաղեցնելու կուսակցությունները խորհրդարանում։

XS
SM
MD
LG