ՄԱԿ-ը մտադիր է հիմնել երկրագնդի կլիմայական փոփոխություններն ուսումնասիրող անկախ գիտնականներից կազմված մի խորհուրդ։ Անկախ այս մարմինը նախ ուսումնասիրելու է Կլիմայական փոփոխությունների հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, քանի որ վերջինիս կողմից 2ՕՕ7-ին հրապարակված հաշվետվության մեջ հայտնաբերվել են աչքի ընկնող սխալներ։
Օրինակներից մեկն այն հատված է, որտեղ ասված է, թե կլիմայական փոփոխությունների արդյունքում մինչեւ 2Օ35 թվականը կհալվեն Հիմալայների բոլոր սառցադաշտերը։ Այս փաստարկն ավելի ուշ հերքվել է։
Նման սխալ մեկնաբանություններն առաջ են բերել այն կարծիքը, որ երկրագնդի ջերմացումը գուցե մարդու կողմից հարուցված խնդիր չէ։
Կլիմայական փոփոխությունների հարցերով միջկառավարական հանձնաժողովը 2ՕՕ7 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Ալ Գորի հետ կիսել էր Նոբելյան մրցանակը՝ կլիմայական փոփոխությունների խնդրի վրա հանրության ուշադրությունը սեւեռելու գործում խաղացած դերի համար։