Աֆղանստանի կառավարությունը հայտնել է, որ հաջողվել է ազատել հարավային Մարջահ քաղաքը Թալիբանի ուժերից։ Սա ՆԱՏՕ-ի ուժերի մեծագույն առաջխաղացումն էր պատերազմի սկզբից ի վեր։ Քաղաքային շուկայում անցյալ շաբաթ բարձրացվեց աֆղանական դրոշը, իսկ հինգշաբթի օրը անցկացված արարողությունը տոնում էր քաղաքային կառավարության վերադարձը այստեղ։ Քաղաքում կառավարման մարմնի վերականգնումը ՆԱՏՕ ի եւ աֆղանական ուժերի ծրագրած հաջորդ քայլն է։ Քաղաքում երեքշաբթի օրվանից ի վեր հաստատվել է քաղաքային կառավարման մարմին։ Քաղաքի բնակիչները վերադառնւոմ են իրենց տներ, չնայած տարածաշրջանում դեռ շարունակվում են մարտերը։