Համակարգչային ցանցահեններին հաջողվել է խափանել մոտ 75,000 համակարգիչ։
Net Witness ընկերության Wall Street ամսագրին հայտնած տվյալների համաձայն, տուժածների թվում են տարբեր մասնավոր ընկերություններ եւ պետական գործակալություններ։ Ցանցահենները ներխուժում են համակարգչի անվտանգության ծրագրեր՝ էլեկտրոնային նամակներին կցված հավելումների կամ կայքէջերի միջոցով։ Համակարգչի պաշտպանական ծրագիր ներխուժելուց հետո, նրանք վարակում են տվյալ համակարգիչը եւ վարակված նոր նամակներ ուղարկում այլ համակարգիչների։ Ցանցահենները փորձում են ստանալ համակարգիչների ծածկագրեր կամ պարտաքարտերի տվյալներ՝ դրանք այնուհետեւ այլ հանցագործների վաճառելու նպատակով։ Համակարգչային անվտանգության փորձագետները հայտնում են, որ ցանցահենները հավանաբար գործում են արեւելյան Եւվրոպայից, իսկ նրանց ծրագիրը կոչվում է "Kneber Botnet."