Մատչելի հղումներ

Դալայի Լաման` Սպիտակ տանը


Փետրվարի 18-ին Սպիտակ տանը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունելու է Տիբեթի վտարանդի առաջնորդ Դալայի Լամային:

Միաժամանակ Տիբեթի առաջնորդի ԱՄՆ կատարելիք այցի կապակցությամբ բողոքի ցույցեր են կազմակերպվել Չինաստանում:

Նախորդ շաբաթ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, թե այդ այցելությունը կարող է բացասական ներգործություն ունենալ չին-ամերիկյան հարաբերությունների վրա:

Ի դեպ մինչ այս, անհամաձայնությունները կողմերի միջև սրվել էին մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք վաճառելու որոշման, չինական տարադրամի փախանակման սակագնի, ինչպես նաև Չինաստանում ինտերնետային սահմանափակումների ավելացման խնդիրների շուրջ:

XS
SM
MD
LG